Posted in Uncategorized

Եվրասիա

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Սա միակ մայրցամաքն է, որը ողողվում   է չորս  օվկիանոսներով,    հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:Եվրասիա մայրցամաքում կա 80-ից  ավելի պետություն, որոնցից  ամենափոքր պետությունը` Վատիկանն է, իսկ ամենամեծ պետությունը` Ռուսաստանի Դաշնությունը: Բնությունը բազմազան է. մի մասում շոգ է, և ձմեռ չի լինում, մյուսում` շատ ցուրտ: Հյուսիսում ապրում են փոկեր, բևեռային աղվես, հյուսիսային եղջերու: Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` սիրամարգը, և հնդկական փիղը: Այստեղ թունավոր օձերի ու կապիկների տասնյակ տեսակներ կան: Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` Ջոմոլունգման, և ամենախոր լիճը` Բայկալը:

Եվրոպա
Եվրոպան փոքր աշխարհամաս է, բայց այստեղ 40-ից ավել երկիր կա` ավելի քան 700 միլիոն բնակչությամբ: Այստեղ անապատ չկա, բայց նրա լանդշաֆտը շատ բազմազան է` բարձր լեռնաշղթաներ ու սառցապատ տունդրա, ապառաժե կղզիներ ու փարթամ արոտավայրեր:

Ասիա
Ամենամեծ աշխարհամասն է: Զբաղեցնում է ցամաքի մոտ 1/3 մասը: Այնտեղ կա 48 պետություն: Ավելի շատ մարդ է ապրում, քան որևէ այլ աշխարհամասում: Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում:

Զարմանալի փաստեր

Վատիկանը տարածքով աշխարհի ամենափոքր պետությունն է: Վատիկանը Հռոմի պապի նստավայրն է:
Եվրոպայի յուրաքանչյուր պետություն ունի իր լեզուն, դրոշը և ազգային օրհներգը:
Պիզայի թեք աշտարակը ուղղաձիգ դիրքից շեղված է 4.5 մետրով:
Օլիմպիական խաղերի հայրենիքը Հին Հունաստանն է:
Փարիզի Էյֆելյան աշտարակը ժամանակակից աշխարհի հրաշալիքներից է:
Ռուսաստանը աշխարհի ամենամեծ պետությունն է և տարածվում է 2 աշխարհամասերում՝ Ասիայում և Եվրոպայում:
Աշխարհի ամենաբարձր լեռը՝ Ջոմոլունգման  (Էվերեստը) 8848մ, գտնվում է Նեպալում:
Չինական մեծ պարիսպը մարդու ստեղծած ամենաերկար կառույցն է:
Չինաստանը և Հնդկաստանը աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող պետություններն են:
Թաջ Մահալը՝ Հնդկաստանում, աշխարհի ամենամեծ դամբարաններից մեկն է:

Լրացուցիչ նյութ — Եվրոպա և Ասիա աշխարհամասեր

Հարց

1.Եվրասիա մայրցամաքի մասին մի փոքր պատմիր և տեղադրիր բլոգումդ: