Posted in Uncategorized

Հյուսիսային Ամերիկա

Մեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա: Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ներառում է Կանադան, ԱՄՆ-ը, Կարիբյան ծովի կղզիները և Կենտրոնական Ամերիկայի երկրները, որոնք ցամաքի նեղ շերտով ձգվում են Միացյալ Նահանգների և Հարավային Ամերիկայի միջև:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա, Կանադայից` աշխարհի երկրորդ մեծագույն երկրից մինչև մանր կղզիներ, ինչպիսիք են Գրենադան և Սենթ Լուսիան: Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է <<կանաչ երկիր>>: Հիմնական օգտակար հանածոներն են արծաթը, ոսկին, պղինձը, արճիճը, ցինկը, գրաֆիտը, մոլիբդենը, նիկելը: Իսկ վառելիքի պաշարներից կան նավթի, ածուխի, բնական գազի և ուրանի պաշարներ:

Զարմանալի փաստեր

Ատակամա անապատը աշխարհի ամենաչոր վայրն է:

Անդերն աշխարհի ամենաերկար լեռնաշղթան է:

Սուպե հովիտը աշխարհի հին քաղաքակրթություններից մեկի հայրենիքն է:

Ամազոնը աշխարհի ամենաջրառատ գետն է:

1.Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի մասին մի փոքր պատմիր և տեղադրիր բլոգումդ: Հյուսիսային Ամերիկային է պատկանում երկրի ամենամեծ կղզին՝ Գրենլանդիան, որին անվանում են «Կանաչ երկիր»։ Ամենամեծ քարանձավը՝ Ֆլինտ-Մամոնտի քարանձավը, աշխարհում առաջին ազգային պարկը՝ Ելլոսթունյան ազգային պարկը։ Այն բացվել է 1872 թվականին։

Posted in Uncategorized
Չնայած 2005 թվականի հոկտեմբերի 22-ին լրանում է հանճարեղ Կոմիտասի մահվան 70 տարին, այդուհանդերձ, նա անմահ է հայ ժողովրդի սրտում։ Երախտապարտ հայերի՝ կոմպոզիտորի հանդեպ տածած մեծ սիրո մասին են վկայում արդի Հայաստանում Կոմիտասի անունը կրող մի շարք հաստատություններ, կոլեկտիվներ։
Երևանցիների սիրած վայրերից մեկը Մ.Մազմանյանի նախագծով ստեղծված Կոմիտասի անվան զբոսայգին է, որը գտնվում է քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկի՝ Արշակունյաց փողոցի վրա։ Այգում կան մանկական զվարճալի ատրակցիոններ, գեղեցիկ կանաչ ծառուղիներ։ Այն Երևանի տեսարժան վայրերից մեկն է։ Կոմիտասի անվան այգում է գտնվում քաղաքային պանթեոնը, որտեղ հանգչում են հայ մշակույթի հայտնի գործիչների՝ երաժիշտների, նկարիչների, գրողների, բանաստեղծների, դերասանների աճյունները։ Ընդարձակ ծառուղու երկայնքով վեր են խոյանում Արամ Խաչատրյանի, Վահրամ Փափազյանի, Սերգեյ Փարաջանովի, Վիլյամ Սարոյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Հրաչյա Ներսիսյանի և այլոց հուշարձանները, որոնցից յուրաքանչյուրը տվյալ գործչի կյանքի ու գործունեության խոսուն վկան է։

1936 թվականի մայիսի 26-ին Փարիզից Երևան տեղափոխվեց մեծն Կոմիտասի աճյունը և թաղվեց նշված պանթեոնում։ Այժմ կոմպոզիտորի շիրիմը զարդարում է նրա փառապանծ հուշարձանը. ձեռքին մի տետր, նա «կերտում» է իր հերթական գլուխգործոցը…
Հայտնի է, որ իր ողջ կյանքի ընթացքում Կոմիտասը ձգտում էր ստեղծել երաժշտական բարձրագույն հաստատություն՝ դրանով իսկ նպաստելով ազգային երաժշտական կադրերի պատրաստմանը։
1921 թվականին հայ հայտնի կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ Երևանում բացվեց երաժշտական ստուդիա, որի հիման վրա էլ, 1923-ի հոկտեմբերի 1-ին ստեղծվեց Երևանի պետական կոնսերվատորիան։ Սկսած 1946-ից այն կրում է Կոմիտասի անունը։
Երևանյան կոնսերվատորիան Հայաստանի միակ բարձրագույն երաժշտական հաստատությունն է։ Իր պատմության 80 տարիների ընթացքում այն կրթել է երաժիշտների մի ամբողջ համաստեղություն, որոնք նվաճել են աշխարհի լավագույն բեմերը։
Երևանի կոնսերվատորիան անցել է զարգացման երկար ու հետաքրքիր ճանապարհ։ Ստեղծման առաջին իսկ տարիներից այնտեղ գործել են դաշնամուրի, լարային, փողային գործիքների, վոկալի, խմբավարության, կամերային անսամբլի դասարաններ։ 1924-25 ուսումնական տարում կոնսերվատորիայում ստեղծվեց առաջին հայկական սիմֆոնիկ նվագախումբը։
1926-1927 թվականներին բացվեց օպերային ստուդիան, 1930-1931-ին՝ կոմպոզիցիայի, իսկ մեկ տարի անց՝ օպերային և սիմֆո-դիրիժորության դասարանները։ 1938-ին կոնսերվատորիային կից բացվեց Պ.Չայկովսկու անվան երաժշտական տասնամյա դպրոցը, որն այսօր Հայաստանի լավագույն կրթօջախներից է։
1937-1938 թվականներին հիմնադրվեց կոնսերվատորիայի երաժշտագիտության ֆակուլտետը, որտեղ ուսանողները գիտելիքներ են ձեռք բերում երաժշտության տեսությունից ու պատմությունից, երաժշտա-քննադատությունից, հարմոնիայից, պոլիֆոնիայից, ձևի վերլուծությունից և այլ առարկաներից։
Ավելի ուշ՝ 1969-ին բացվեցին նաև ժողովրդական ստեղծագործության, 1978-ին՝ ժող. գործիքների, 1987-ին՝ ժող. երգեցողության կաբինետները, իսկ 1988-ին՝ ժող. ստեղծագործության ամբիոնը։ 1997-ից կոնսերվատորիայում գործում է ջազային երաժշտության բաժինը։ Գոյություն ունի նաև արտասահմանյան ուսանողների ամբիոն։
1961-ից կոնսերվատորիային կից գործում է ասպիրանտուրա, որտեղ կատարելագործվում են կոնսերվատորիայի լավագույն շրջանավարտները։
80 տարիների ընթացքում կոնսերվատորիան ղեկավարել են հայտնի երաժիշտներ, կոմպոզիտորներ, մշակույթի գործիչներ.
Ռոմանոս Մելիքյան (1923-1924)
Արշակ Ադամյան (1924-1926)
Անուշավան Տեր-Ղեւոնդյան (1926-1930)
Սպիրիդոն Մելիքյան (1930-1931)
Սնար Սնարյան (1931-1932)
Գևորգ Հովհաննիսյան (Կիմիկ) (1932-1933)
Վարդան Սամվելյան (1933-1936)
Կոնստանտին Սարաջև (1936-1937, 1940-1954)
Սամսոն Գասպարյան (1937-1940)
Գրիգոր Եղիազարյան (1954-1960)
Ղազարոս Սարյան (1960-1986)
Էդգար Հովհաննիսյան (1986-1992)
Տիգրան Մանսուրյան (1992-1993)
Արմեն Սմբատյան (1993-2002)
Սերգեյ Սարաջյան (2002-ից առ այսօր)

Արդի Հայաստանում Կոմիտասի անունն է կրում նաև Երեւանի բանուկ փողոցներից մեկը։ Այն ստեղծվել է 1963-1964-ին՝ հայ ճարտարապետության եւ քաղաքաշինության ծաղկման շրջանում և քաղաքի Զեյթուն թաղամասը կապում է «Բարեկամություն» հրապարակի հետ։1996 թվականին երաժիշտ-մանկավարժ Ռուզաննա Եսայանի նախաձեռնությամբ Երեւանում բացվեց «Կոմիտաս» մասնագիտացված երաժշտական հրատարակչությունը։ Վերջինիս հիմնական նպատակը հայ երաժշտական արվեստի պրոպագանդումն է, երիտասարդ ու տաղանդավոր կոմպոզիտորների ստեղծագործությունների լուսաբանումը։ 8 տարիների ընթացքում հրատարակչությունը թողարկել է երաժշտական գրականության 60-ից ավելի նմուշներ՝ գրքեր և նոտաներ, որոնք բազմիցս ներկայացվել են միջազգային ցուցահանդեսների (Մոսկվայում, Ֆրանկֆուրտում)։
«Կոմիտաս» հրատարակչությունը կարևոր նշանակություն է տալիս հայ ժողովրդական, աշուղական երաժշտությանը։ 2004 թվականից նրան կից գործում է գրադարան, որտեղ պահվում են տարբեր շրջանի հայ կոմպոզիտորների չհրատարակված ստեղծագործությունները։
«Կոմիտաս»-ը Հրատարակիչների ազգային ասոցիացիայի անդամ է։ Այն համագործակցում է երաժշտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաեւ երաժշտական արվեստի գործիչների հետ։
Ստորև բերվում է «Կոմիտաս»-ի հրատարակած գրականության ցուցակը.
Նոտաներ
Կոմիտաս (ծննդյան 130-ամյակի առթիվ, պետ. պատվեր)
Մշակումներ և փոխադրումներ ջութակի և դաշնամուրի համար
Երգերի ժողովածու
Խմբերգերի ժողովածու

Գևորգ Աճեմյան
Պիեսների ժողովածու
Մշակումներ Արամ Խաչատրյանի բալետներից (ջութակահարների անսամբլի համար)
Ն.Խաչատրյան, Ա.Եղիազարյան
Դաշնամուրային պատկերներ (կոմիտասյան թեմաներով) 4 ձեռքի համարԳեորգի Սարաջյան
Սյուիտ աշուղականթեմաներով (2 դաշնամուրի համար)
Էքսպրոմտ (դաշնամուրային տրիո)Պարտիտուրներ
Ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ
20-րդ դար. հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (3 ժողովածու)
Աշոտ Սաթյան (կրտսեր)
Դաշնամուրային պիեսներ
Դաշնամուրային դուետներՎարդան Աճեմյան
Ղողանջներ
Որմնանկարներ
ՍոնատԱրցախի կոմպոզիտորներ
Վոկալ ստեղծագործություններ
Դաշնամուրային ստեղծագործություններ
Գործիքային ստեղծագործություններԵրիտասարդ կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ
Դուդուկահարի ձեռնարկ
Կոնցերտներ, կվարտետներ, երգերի ժողովածուներ, խմբերգեր, ուսումնական ու
մեթոդական ձեռնարկներ եւ այլն
Գրքեր
Ի.Զոլոտովա, Շ.Ափոյան – «20-րդ դարի դաշնամուրային կատարողական արվեստի և մանկավարժության պատմությունից»
Վ.Եդիգարյան – «Դաշնամուրի դասավանդման մեթոդիկա»
Երաժշտագիտական աշխատությունների ժողովածու – գիրք 1,2
Ա.Արևշատյան – «Հայ միջնադարյան «Ձայնից» մեկնություններ»
Հանճարեղ Կոմիտասի անունն այսօր կրում է Երևանի լավագույն համերգային դահլիճներից մեկը՝ Կամերային երաժշտության տունը։ Դա մի ինքնատիպ ու հարմարավետ (300 հոգանոց) դահլիճ է, որը կառուցվել է 1978 թվականին ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի ջանքերով։ Այստեղ հաճախ կազմակերպվում են կամերային, վոկալ-գործիքային, խմբերգային, երգեհոնային երաժշտության երեկոներ։ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը ելույթ են ունենում ոչ միայն հայ, այլև օտարազգի անվանի երաժիշտներ։

Կոմիտասի մասին ստեղծվել են կինոնկարներ. «Գարուն ա, ձուն ա արել» (1969թ., Հ.Մելիք-Ավագյան), «Կոմիտասի Ձայնը» (1969թ., Ռ.Մա­րուխյան), «Կոմիտաս» (1970թ., Լ.Իսահակյան), «Կոմիտաս» (1982թ., Բ.Հովսեփյան)։
Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

 Բազմանիշ թվի բաժանում միանիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով

Դասարանական առաջադրանքներ

1 Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով

Օրինակ՝ 153։3=51

Սյունակաձև

             
  1533      
   1551     
    3       
     3       
     0       
             
             

Ստուգում՝

             
   x51       
     3       
   153       
             
             
             
             

196:7=28

Սյունակաձև

    1967     
     1428    
    56      
      56      
       0      
              
              

Ստուգում

             
   x  28     
      7     
     196     
             
             
             

168:3=56

6Սյունակաձև

 1683    
  15 56   
 18    
   18     
    0     
          
          

Ստուգում

             
   x  56     
      3     
     168     
             
             
             

192:4=48

Սյունակաձև

 1924    
  1648   
 32     
   32     
    0     
          
          

Ստուգում

             
   x  48     
      4     
     192     
             
             
             

835։5=167

Սյունակաձև

 8355      
  5 167    
 33        
  30        
   35       
   37       
    0       
            
            

Ստուգում

             
   x 167     
      5     
     835     
             
             
             

228:6=38

Սյունակաձև

 2286    
  1838   
 48     
   48     
    0     
          
          

Ստուգում

             
   x  38     
      6     
     228     
             
             
             

Տնային առաջադրանքներ

1 Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով

423:9=

Սյունակաձև

 4239    
  27327  
 153     
   53     
    0     
          
          

Ստուգում

          
 x        
         
 +        
          
         
          

304:2=

Սյունակաձև

  3042      
   2 18     
  104       
   10        
    0        
            
             
             

Ստուգում

          
 x        
         
 +        
          
         
          

234:3=

Սյունակաձև

 2343    
   2179   
  13     
   13     
    0     
          
          

Ստուգում

          
 x        
         
 +        
          
         
          

416:8=

Սյունակաձև

 4168    
  40548  
 16     
          
         
          
          

Ստուգում

          
 x        
         
 +        
          
         
          
Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

  1. Եթե Կարենի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Կարենը։60×5=300  300+14=314  314:2=157   Պատ.157
  2. Եթե Դավիթի  մտապահած  թվին ավելացնենք 2 և ստացված  գումարը փոքրացնենք 5 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Դավիթի մտապահված թիվը։34×5=170  170-2=168  Պատ.168