Posted in Uncategorized

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են

Հայաստանի Հանրապետության մարզերը

Վարչական մարզեր Մարզային կենտրոնը

1. Արագածոտն- Աշտարակ

2. Արարատ -Արտաշատ

3. Արմավիր-Արմավիր

4. Գեղարքունիք- Գավառ

5. Լոռի- Վանաձոր

6. Կոտայք- Հրազդան

7. Շիրակ -Գյումրի

8. Սյունիք- Կապան

9. Վայոց Ձոր- Եղեգնաձոր

10. Տավուշ- Իջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեությամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:

1. Արագածոտն- Աշտարակ

2. Արարատ -Արտաշատ

3. Արմավիր-Արմավիր

4. Գեղարքունիք- Գավառ

5. Լոռի- Վանաձոր

6. Կոտայք- Հրազդան

7. Շիրակ -Գյումրի

8. Սյունիք- Կապան

9. Վայոց Ձոր- Եղեգնաձոր

10. Տավուշ- Իջևան

  1. Ինչո՞ւ է մեր հանրապետության տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:Մեր Հանրապետությունը բաժանվել է Մարզերի որպեսզի Պարզպետները և քաղաքապետերը զբաղվեն քաղաքների և գյուղերի խնդիրներով:
  2. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:Ես ապրում եմ Երևանում Մալաթիա-Սեբաստիա համայնքում, մեզ մոտ գտնվող համայնքներն են Շենգավիթը և Աջափնյակը:

Posted in Uncategorized

Լեզվաբանական ամսագիր # 21

հետաքրքիր նյութերը, տեղադրի՛ր բլոգումդ

Ավստրալիա բառացի նշանակում է «հարավային (երկիր)»։ Երբ եվրոպացիներն առաջին անգամ ոտք դրին հեռավոր հարավային այդ կուսական երկիրը, նրանց ուշադրությունը գրավեց չտեսնված ու չլսված մի կենդանի՝ անհամաչափ ոտքերով ու պարկաձև փորով։ Զարմանալի այդ կենդանու ոչ միայն կերպարանքը, առջևի ու ետևի ոտքերի անհամաչափ երկարությունը, այլև այն, որ պարկաձև փորում նա կրում էր իր ձագին, զարմացրել էին «չտես» եվրոպացիներին։ Ու նրանք դարձան բնիկներին և հարցրին.
—Ի՞նչ է սա։
Բնիկները, ձեռքները, ուսները շարժելով պատասխանեցին.
—Կեն-գու-րու (քեն-գու-րու)։
Այսինքն՝ «Ես քեզ չեմ հասկանում»։

Posted in Մայրենի

Մայրենի

Գտի՛ր թաքնված բառերը։

աղծիկ-ծաղիկ
առծ-ծառ
ծանհեվի-հեծանիվ
ատուպհան-պատուհան
րեախե-երեխա

Ավարտի՛ր նախադասություները։

Երբ արջը զարթնեց տեսավ, որ ձյուն հալվել էր ու ծաղիկները բացվել էին։
Ծաղիկը չորացել էր, մի տղա որոշեց ձյուն հալվել էր ու ծաղիկները բացվել էին։

Գուշակի՛ր հանելուկը։

Երբ կտրտում մանրիկ- մանրիկ,
Լացացնում  է ինձ և քեզ,
Անունն ասա, թե գիտես: Սոխ