Posted in Մայրենի

Մայրենի

Անգի՛ր սովորիր  Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:

Խաշամ-ծառիից թափված աշնան տերևներ

փեշ-զգեստի քղանցք

որոտալ-ուժգին ձայն արձակել, դղրդալ:

2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

Մշուշ-մարախուղ,մեգ

շղարշ-քող,վարշամակ

քամու-հողմ,սյուք:

3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

4. Կարդալիս՝

ա) ի՞նչ գույներ ես տեսնում,

Աշնանային գույներ կարմիր,նարմջագուն,դեղին,կանաչ:

բ)  ի՞նչ ձայներ ես լսում

Քամու սուլոց,տերևի խշխշոց:

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Տեքստային բնույթի հետաքրքրաշարժ խնդիրներ

Դասարանական և տնային առաջադրանքներ․

1․ Երեք արկղում կա 127կգ խնձոր։ Առաջին արկղում կա 12կգ-ով ավելի, քան երրորդում։ Երկրորդում կա 8կգ-ով պակաս, քան երրորդում։ Որքա՞ն խնձոր կա արկղերից յուրաքանչյուրում։

Լուծում։

L

2 Երեք թվերի գումարը 5418 է։ Առաջին թիվը 333-ով մեծ է երրորդից։ Երկրորդ թիվը 444-ով փոքր է երրորդից։ Որո՞նք են այդ թվերը։

Լուծում։

  1. 5418-333+444=5085+444=5529
  2. 5529:3=1843(3)
  3. 1843-444=1399(2)
  4. 1843+333=2176(1)

3 Տատիկը գուլպաներ գործելու համար օգտագործեց 140մ թել՝ կապույտ, կարմիր և սպիտակ գույների։ Կապույտը 25մ-ով երկար էր կարմիրից։ Սպիտակը 14մ-ով կարճ էր կարմիրից։ Յուրաքանչյուր գույնից քանի՞ մետր թել է օգտագործել տատիկը։

Լուծում։

1)140-25+14=129

2)129:3=43

3)43-14=29

4)43+25=63

4 Երեք թվերի գումարը 3456 է։ Առաջին թիվը 345-ով մեծ է երկրորդից, իսկ երկրորդը 612-ով փոքր է երրորդից։ Որո՞նք են այդ թվերը։

Լուծում։

1)3456-345+612=3723

2)3723:3=1241

3)1241+345=1586

4)1241-612=629

5 Երեք պարկերում կա 135կգ ցորեն։ Առաջինում կա 15կգ-ով ավելի, քան երկրորդում , իսկ երրորդում՝ 12կգ-ով պակաս, քան երրորդում։ Որքա՞ն ցորեն կա յուրաքանչյուր պարկում։

Լուծում։

1)135-15+12=132

2)132:3=44

3)44+15=59

4)44-12=32