Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Մայրեիի ստուգատես․ 4-րդ կետ (կորցրած աղջիկը)

 Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Լինում է, չի լինում՝ մի աղջիկ է լինում, այս աղջիկը տաս տարեկան էր, նա ծնողներ ուներ, բայց անուն չուներ ։Նա նաև ընկերներ չուներ, որովհետև նա տարօրինակ էր։Ինչու՞ էր տարօրինակ՝ հիմա կպատմեմ։Նրա ծնողները նրան չէին սիրում դրա համար անուն չէին դրել և երբ որ աղջիկը մեծացավ, նա շատ -շատ գեղեցիկ էր ,բայց ծնողները դեմ էին դրան և սկսեցին աղջկան ասել մի սանրվիր մի լվացվիր կեղտոտ շորեր հագիր։ Եվ մի օր աղջիկը չդիմացավ և որոշեց փախչել:Առավոտ շուտ, երբ ծնողները քնած էին, նա փախավ տանից։Գնաց նստեց մի տան դարպասի մոտ։ Եվ դարպասից դուրս եկավ մի կին, որը կորցրել էր իր աղջկան տաս տարի առաջ և այդ կինը պարզվում էր, որ այդ աղջկա մայրն էր, որին տաս տարի առաջ գողեր էին գողացել։ Եվ այդ գողերը պարզվում է , որ գողացել էին մի ոսկի և ոստիկանները փնտրում էին նրանց ,նրանք այդ աղջկան գողացել էին որպեսզի ասեին,որ նրանք գողությա հետ կապ չունեն և ունեին մի փոքրիկ աղջիկ։ իսկ այդ գողերը աղջկա սուտ մայրն ու հայրն էին ։Երբ աղջիկը իմացավ լուրը, գնաց իր իսկական ծնողների հետ ապրելու։Աղջկա անունը դրեցին Դանա, որը նշանակում է խելացի և ճշտապահ։Աղջկան այդ անունը դուր եկավ ։Իսկ հետո գողերին ոստիկանները ձերբակալեցին և նստեցրեցին բանտ։ Նրանք դատվեցին քսան տարով։Իսկ աղջիկն ու ծնողները ապրում են ուրախ և երջանիկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *