Posted in Հայոց պատմություն

Ապրիլի 17-24-ը, առաջադրանք, 6-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հանրապետական կարգի ճգնաժամը

Նկարագրել Ք՚.ա. II-I դարերի ճգնաժամը:

Ներկայացնել, համեմատել Գրաքոս եղբայրների՝ Տիբերիոսի, Գայոսի և Կոռնելիոս Սուլլանի բարեփոխումների ծրագիրը, գործունեությունը:

Ներկայացրու ՝ովքեր էին գլադիատորները, ինչ իրավունքներ ունեին:

Պատմիր Սպարտակի ապստամբության մասին.Սպարտակը Հին Հռոմում մ. թ. ա. 74/73–71 թթ-ի ստրուկների խոշոր ապստամբության առաջնորդն է, հանուն ազատության պայքարի խորհրդանիշը:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, /էջ120-124/

Դասարանական

Общество в древнем Риме. Раб и гражданин в Римской империи/թարգմանություն/

Առաջադրանք 2

Անցում պրինցիպատին

Տալ«Պրինցիպատ» հասկացության բացատրությունը:

Հիմնավորել կամ հերքել «Առաջին եռապետության» անհրաժեշտությունը:

Ներկայացնել Հուլիոս Կեսար բարեփոխումները, հիմնավորել այդ բարեփոխումների կարևորությունը

Posted in Բնագիտություն 2023֊2024

Ամփոփիչ աշխատանք

Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։

Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շենքը կայծակի հարվածից պաշտպանում են շանթարգելների օգնությամբ: Շանթարգելը երկաթյա ձող է, որին ամրացնում են շինության պատի երկայնքով: Ձողի սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է: Ձողի ստորին մասին պղնձյա թիթեղ է, որը թաղված է հողի մեջ: Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շաթարգելի միջով անցնում են հողի մեջ և շինությունը մնում է անվնաս:

Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Եթե կայծակի ժամանակ հայտնվել եք բաց տարածքում, պետք է հեռու մնաք երկնասլաց առարկաներից: Չի կարելի պառկել, որովհետև կարող եք տուժել գետնի էլեկտական դաշտից: Կանգնած ճամանակ էլ կայծակի անմիջական հարվածի հավանականությունը շատանում է: Այդ պատճառով ամենալավ կեցվածքը ոտքերն իրար մոտ կքանցտելն է:

Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Հաստատուն մագնիս կոչվում են այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները:

Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Բևեռ անվանում են մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն ավելի ուժեղ է:

Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով:

Էլեկտրացույցը ունի պարզ կառուցվածք. այն կազմված է մետաղե ձողից և նրան փակցված մետաղե թերթիկներից։ Երբ էլեկտրականացած մարմինը հպում են ձողին, լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույնանուն լիցքերով լիցքավորվելով, վանվում և հեռանում են  միմյանցից:

Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին շատ է։

Ի՞նչ է ոսպնյակը:

Գործնական մեծ նշանակություն ունի լույսի բեկման երևույթը ոսպնյակներում:Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ:

Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

Անդրադարձումը լինում է հայելային և ցրիվ:

Հայելային մակերևույթներից լույսն անդրադառնում է զուգահեռ փնջերով՝ հայելային:

Խորդուբորդ մակերևույթներից լույսն անդրադառնում է տարբեր ուղղություններով՝ ցրիվ։ 

Նշի՛ր հայելիների տեսակները:

Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր:

Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։

Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:

Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը 25 սանտիմետր է։

Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

глаз.png
Posted in Բնագիտություն 2023֊2024

Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան

Բոլոր մարմինները լուսավորվում են Արեգակի կամ այսպես ասած սպիտակ լույսով

Ինչպե՞ս են առաջանում գույները:

Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է այդ երևույթի պատճառը: 

Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր:

1368638575_1201826578.gif

Սպիտակ լույսի տարրալուծումը առանձին գույների պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր գույնի լույսերը տարբեր չափով են բեկվում պրիզմայում, ինչի հետևանքով առանձնանում են իրարից:

Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

Իրականում առանձին գույների միջև հստակ սահմաններ գոյություն չունեն, և մեկից մյուսին անցումը տեղի է ունենում աստիճանաբար:

Եթե պատկերված բոլոր գույնի լույսերը խառնենք իրար, ապա կստացվի սպիտակ լույս:

Մենք գիտենք, որ սեփական լույս չունեցող մարմինները մեզ տեսանելի են իրենց կողմից անդրադարձրած լույսի շնորհիվ:

Սպիտակ մակերևույթն անդրադարձնում է իր վրա ընկնող բոլոր գույնի լույսերը: Այդ պատճառով տետրի թերթը, ձյունը, բամբակը սպիտակ լույսով լուսավորելիս մեզ սպիտակ են թվում:

Реклама

Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:

Սև մարմինները կլանում են բոլոր գույնի լույսերը և չեն անդրադարձնում դրանցից ոչ մեկը, ինչի հետևանքով սև մարմիններից մեր աչքի մեջ ոչ մի գույնի լույս չի ընկնում:

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:

Օրինակ

Կապույտ գույնի ապակու միջով անցնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանվում են: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում, որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:

Գունավոր տեսողության համար հատուկ նշանակություն ունի երեք հիմնական գույների՝ կարմիրի, կանաչի և կապույտի համադրումը։ Այդ գույների օպտիկական գումարման արդյունքում ստացվում է սպիտակ լույս։

Կախված այն բանից, թե ինչ համամասնություններով են գումարվում այդ գույները, կարելի է ստանալ ամենատարբեր գույներ և գունային երանգներ։ 

images (12).png

Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։

Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։

Մեղուները տարբերում են դեղին և կապույտ գույները, ինչպես նաև մարդու համար անտեսանելի անդրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն ընկալում կարմիր գույնը։ Ձկները տեսնում են միայն մոտ հեռավորության վրա։

Սուր տեսողություն ունեն թռչունները։ Որոշ թռչունների աչքի զգայնությունը հարյուր անգամ մեծ է մարդու աչքի զգայնությունից։

Ծիածան

Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ ծիածանը:

Արեգակի լույսը, բեկվելով և անդրադառնալով անձրևի կաթիլներից, տարրալուծվում է տարբեր գույների և երկնքում հայտնվում բազմերանգ կամարի՝ ծիածանի տեսքով:

Ծիածանը ծագում է, երբ Արեգակի լույսն անցնում է անձրևի կաթիլների միջով և, ինչպես պրիզմայում, տարրալուծվում է տարբեր գույնի ճառագայթների։

Հաճախ կարելի է ծիածան տեսնել նաև ջրվեժիշատրվանի, ջրող մեքենայի առաջացրած ջրափոշու մեջ։

image_862505151154407774174.gif
90051907_4497432_87740694_1338392137_raduga.gif

Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին։

  1. Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։
  2. Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։
  3. Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։
  4. Բացատրե՛ք լուսացույցի գունվոր ապակիների 《գործողությունը》։
  5. Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։
  6. Ի՞նչու է պրիզմայում կամ ջրի կաթիլում սպիտակ լույսը բաժանվում առանձին գունավոր ճառագայթների.դրանցից,որ գույնի ճառագայթներն են բեկվում՝ա)ամենափոքր չափով բ)ամենամեծ չափով։
  7. Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։
  8. Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։
  9. Ձեր կարծիքով ՝ ի՞նչ դեր կարող է գույնը կենդանիների կյանքում։
Posted in Մայրենի 6

Ես առաջին անգամ թենիսում

Ես հաճախում եմ թենիսի պարապմունքների արդեն 2 տարի , հիմա կպատմեմ իմ պատմությունը: իմ պապիկը , որը արդեն 8 տարի ապրում է ԱՄՆ-ում շատ է սիրում թենիս սպորտը ,և պարապում է թենիս , և գնում է թենիսի առաջնություններ նայելու:Ես , երբ տեսազանգով խոսում էի նրանց հետ ,իմ պապիկը ինձ անընդատ ասում էր, որ հենց նա գա Հայաստան, ինձ թենիս խաղալ է սովորեցնելու : 15.06.22 տատիկս և պապիկս եկան հայսատան և մի քանի օր հետո ես , որոշեցի գնալ թենիսի, բայց չեի ուզում դառնալ թենիսիստուհի այլ սիրողական պարապել , բայց մի քանի ամիս անց ես , որոշեցի , որ ես դառնամ պրոֆեսիոնալ թենիսիստուհի :Եվ արդեն անցել է 2 տարի և ես չեմ փոշմանել քանի որ ես շատ լավ խաղում եմ, թենիս պարապում եմ շաբաթական չորս օր երեք֊չորս ժամով ,ունեմ շատ թենիսիստուհի ընկերուհիներ :

Թենիս-հասարակ գոյական ,եզակի թիվ

տեսազանգ-հասարակ գոյական,եզակի թիվ

առաջնություններ -հասարակ գոյական,հոգնակի թիվ

պարապմունք – հասարակ գոյական , եզակի թիվ

պատմություն

պապիկ-հասարակ գոյական, եզակի թիվ

տատիկ- հասարակ գոյական , եզակի թիվ

ընկերուհիներ-հասարակ գոյական, հոգնակի թիվ

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

  1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Շախմատում մի կանոն կա. չի թույլատրվում վերցնել թագավորին (թագ): Մի անգամ այդ կանոնը Ֆրանսիայի Լյուդովիկոս Վեցերորդ արքային փրկեց անխուսափելի կործանումից (կործանել):

Մի մարտի ժամանակ ֆրանսիական զորքերը պարտություն (պարտվել) կրեցին անգլիացիներից: Ինքը՝ Լյուդովիկոսը, ընկել էր անգլիացի զինվորների շրջապատման (շրջապատել) մեջ: Լսվեց հաղթող զինվորներից մեկի բացականչությունը (բացականչել)՝ արքային վելցրի՜նք: Բայց թագավորը (թագ) իրեն չկորցրեց և ի պատասխան գոռաց.

— Մի՞թե չգիտես, որ նույնիսկ շախմատում արքային չեն վերցնում: Զարմացած զինվորները մի պահ ետ քաշվեցին, և արքան ճեղքեց շրջապատումը (շրջապատել):

2. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:

Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»: գրվում է

Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը: գրվում է

Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը: գրվում է

Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում: գրվում է

Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը: գրվում է

Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը: գրվում է

Իրերը տեղավորել էր «Էրեբունի» հյուրանոցում ու հասել ընկերներին։ գրվում է

Ամերիկյան «Գրումման Էրկրաֆտ» ընկերուլթյունը «Բեն Ֆրանկլին» սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար: չի գրվում

Գագարինը առաջին մարդն էր, որ «Վոստոկ» տիեզերանավով տիեզերք թռավ: գրվում է

———-

Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ Հազարն Բլբուլ :

Հաղթանակ և Կիևյան կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները Ապոլոն-11 տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան Դունկան զբոսանավի ուղւորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

Ջերմուկ հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի Աքսորակներն Անտառում արկածային վեպը:

3. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժողք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկարտհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ,չտես, չկամ,չարիք

Անարվեստ

անդեմ

անդուլ

անսիրտ

անահիտ

անմահ

դժգոհ

դժբախտ

դժկամ

ապերախտ

ապաշնորհ

տհաճ

տգեղ

տկար

չես

չկամ

4. Գտնել հոմանիշների հինգ եռյակ․

Պոզ, քուն, մարգարե, խորխորատ, նախագուշակ, եղջյուր, նինջ, բաղձանք, վիհ, նիրհ, կիրճ, կոտոշ, իղձ, կանխասաց, ցանկություն։

Պոզ-եղջյուր-կոտոշ

քուն-նինջ-նիրհ

մարգարե-նախագուշակ-կանխասաց

խորխորատ-վիհ-կիրճ

բաղձանք-իղձ-ցանկություն

 5. Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։

Ա․ ․․․․․․․․․․․․․ խոսիր, ․․․․․․․․․․․․․․․․ լսիր։

Քիչ խոսիր, շատ լսիր

Բ․ Խոսքը․․․․․․․․․․․․․․․, ջուրը՝ ․․․․․․․․․․․․․․․․․։

Խոսքը մեծին, ջուրը՝ փոքրին

Գ․ Քամու ․․․․․․․․․․․․․․․․․․․․․ քամին էլ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․։

Քամու բերածը քամին էլ կտանի

Դ․ Մի ․․․․․․․․․․․․․․․․․ քարը գցեց ծովը, հազար ․․․․․․․․․․․․․․․․․․․․ չկարողացան հանել:

Մի գիժ քարը գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել։

6. Թարգմանի՛ր Օշոյի առակը։ Ներկայացրո՛ւ կարծիքդ առակի մեջ արտահայտված գաղափարի մասին:

ОБ УМЕНИИ БЫТЬ БЛАГОДАРНЫМ

На полке стоял маленький глиняный кувшинчик для воды. В углу комнаты на кровати лежал больной, томимый жаждой. «Пить! Пить!..» — поминутно просил он. Но он был совсем один, и некому было помочь ему. Мольба больного была так жалобна, что кувшинчик не выдержал. Сострадание переполняло его. Прилагая невероятные усилия, он подкатился к постели больного, остановившись возле самой его руки. Больной открыл глаза, и взгляд его упал на кувшинчик. Собрав все свои силы, человек взял кувшинчик и прижал его к горячим от жара губам. И только теперь он понял, что кувшин пуст! Собрав последние силы, больной швырнул кувшинчик об стену. Тот разлетелся на бесполезные куски глины.

Помните о благодарности — никогда не превращайте в куски глины тех, кто стремится вам помочь, даже если их попытки тщетны

Դարակի վրա մի փոքրիկ հողե սափոր կար ջրի համար։ Սենյակի անկյունում, մահճակալի վրա, հիվանդ մարդ պառկած էր ծարավից տանջված։ «Խմի՛ր։ Խմի՛ր…»,- ամեն րոպե հարցնում էր նա։ Բայց նա բոլորովին մենակ էր, և նրան օգնող չկար։ Հիվանդի աղոթքն այնքան ցավալի էր, որ սափորը չդիմացավ: Կարեկցանքը պատեց նրան։ Անհավատալի ջանքերով նա գլորվեց դեպի հիվանդի մահճակալը՝ կանգ առնելով նրա ձեռքի մոտ։ Հիվանդը բացեց աչքերը, և հայացքն ընկավ սափորի վրա։ Ամբողջ ուժերը հավաքելով՝ տղամարդը վերցրեց սափորը և շոգից տաքացած սեղմեց շուրթերին։ Եվ միայն հիմա հասկացավ, որ սափորը դատարկ է։ Հավաքելով վերջին ուժը՝ հիվանդը սափորը նետեց պատին։ Այն փշրվեց՝ դառնալով անպետք կավի կտորներ։

Հիշեք երախտագիտությունը. երբեք մի դարձրեք կավի կտորներ նրանց, ովքեր ձգտում են օգնել ձեզ, նույնիսկ եթե նրանց փորձերն ապարդյուն են