Posted in ասիկներ

Ահա եկավ հայոց ազգին օրերը,

Հանեցեք հիները, հագեք նորերը:

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է,

Խելքս գլխես կորեր է:

***

Կլորիկ ու թմբլիկ եմ,

Պստլիկ ու ճստլիկ եմ,

Քիթս պուճուր – պուճուրիկ է,

Աչուկներս սևուլիկ են,

Կա՞ ինձ նման սիրունիկը:

Չկա, չկա, չկա:

***

Ալ խնձորի իմ տղեն,

Շեկ շլորի իմ տղեն,

Կանաչ թզնի իմ տղեն,

Կարմիր նռնի իմ տղեն: