Posted in Հայրենագ իտություն 2021 2022, Հայրենագիտություն

Հայրենագիտություն․3-րդ շրջանի ամփոփում

Հայրենագիտություն առարկայից ուսումնական 3-րդ շրջանում իրականացրել ենք մի շարք նախագծեր և ճամփորդություններ։

Սովորում ենք Լոռվա բառբառ

Սովորում եմ լոռվա բառբառ | Նարե Սարոյան

Ալեքսանդր Թամանյան և Երևան

Հայրենագիտություն տանը | Նարե Սարոյան

Հին Երևան Կոնդ

Հին Երեւան․Կոնդ | Նարե Սարոյան

Ուսումնական Գարուն Պուրակի և Զբոսայգու մասին

Ուսումնական Գարուն բոսայգու մասին | Նարե Սարոյան

Հին Երևան

Հին Երևան | Նարե Սարոյան

Երևանի Պատմության Թանգարան

Երևանի Պատմության Թանգարան | Նարե Սարոյան

Ստեփան Շահումյանի մասին

Ստեփան Շահումյանի մասին | Նարե Սարոյան

Երևանի ձիարձաններ

Երևանի ձիարձանները – Նարե Սարոյան

Օղակաձև արձանները Երևանում

Օղակաձև արձանները Երևանում – Նարե Սարոյան

Երևանի արձանները

Երևանի արձաններ – Նարե Սարոյան

Երևանի արձանները

Երևանի Արձանները – Նարե Սարոյան

Posted in Հայրենագ իտություն 2021 2022, Հայրենագիտություն

Երևանի Արձանները

Մեսրոպ Մաշտոցի արձանը 04.JPG
Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ  քաղաքի կենտրոնում՝ Կոմիտասի անվան հրապարակամերձ պուրակում։ Հուշարձանը տեղադրվել է 1981 թվականին։Քանդակագործ`Լևոն Թոքմաջյան։Հուշարձանի նյութը բազալտ է։ Քանդակագործը պատկերել է Մեսրոպ Մաշտոցին և նրա աշակերտ Կորյունին, նրանց առջև Հայո տառերը։Արգիշտի Ա.JPG

Արգիշտի արքայի արձան, գտնվում էԵրևանի Էրեբունի համայնքում , Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում։ Տեղադրվել է 2002թվականին։Ճարտարապետ՝ Էդուարդ Բարոյան,Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան։Հուշարձանը կառուցված է տուֆից և բազալտից։

Garegin Nzhdeh monument, Yerevan, ArmAg (4).jpg
Գարեգին Նժդեհի հուշարձան, հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձան Երևանում Գտնվում է ԵրևանիԿենտրոն շրջանում՝ Նալբանդյան-Արմանի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգում։ Հուշարձանը տեղադրվել է 2016 թվականի մայիսի 25-ին, պաշտոնական բացումը կատարվել է նույն տարվա մայիսի 28-ին Քանդակագործ՝ Գագիկ Ստեփանյան
Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան։Արձանն ունի 5 մետր 70 սանտիմետր բարձրություն
Statue of Aram Manukyan in Yerevan 002.jpg

Արամ Մանուկյանի հուշարձան, Հայաստանի հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափողկան Հանրապետության կուսակցության անդամ Արամ Մանուկյանին նվիրված հուշարձան Երևանում։Քանդակագործ՝ Դավիթ Մինասյան

Վիլյամ Սարոյան 1.jpg
Վիլյամ Սարոյանի հուշարձան, գտնվում է Երևանի  կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2008թվականին։Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի, Ճարտարապետ `  Ռուբեն ՀասրաթյանԼևոն Իգիթյան
Posted in Հայրենագ իտություն 2021 2022, Հայրենագիտություն, Հայրենագիտություն

Երևանի արձաններ

Գևորգ Էմին.JPG

Գևորգ Էմինի հուշարձան, գտնվում է Երևանի Սիրահարների այգում, տեղադրվել է 2010-ին։Քանդակագործ՝ Աշոտ Արամյան։Հուշարձանը կառուցված է բրոնզից։ Պատկերում է բանաստեղծ Գևորգ Էմինին, որը դուրս է եկել գետից՝ տաբատի փողքերը փոքր-ինչ վեր ծալած, ձեռքին՝ խնձոր, և զրուցում է իր կատվի (Փոքրիկ Տրուսիի) հետ։Գևորգ Էմին (Կառլեն Մուրադյան) հայտնի բանաստեխծ է ։

Սիրո միություն (1).jpg

«Սիրո միություն», սիրո միությունը խորհրդանշող արձան Երևանում`։ Տեղադրվել է 2017թվականին։Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի Ճարտարապետ՝ Միքայել Հասրաթյան։Քանդակը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ տրավատինե  հենքի վրա, բարձրությունը՝ 1,97 մետր, պատվանդանի հաստությունը՝ 20 սմ։«Սիրո միություն», սիրո միությունը խորհրդանշող արձան Երևանում`Սիրահարների այգում Տեղադրվել է 2017թվականին։

Արմենուհի.jpg
«Արմենուհի» քանդակ, գտնվում է Երևանի Սիրահարներիի այգում։ Տեղադրվել է 2009 թվականին։Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյան։Քանդակը կառուցված է Կերամիկայից և ունի 1.9 մետր բարձրություն։
Botero's cat.jpg
«Կատու» քանդակ, գտնվում է Երևանում` Կասկադ համալիրում  գտնվող Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տարածքում, տեղադրվել է 2002 թվականին։ Քանդակագործ` Ֆեռնանդո Բոտերո:Քանդակը կառուցված է բրոնզից, բարձրությունը 2,5 մետր է
Մեղեդի.JPG
«Մեղեդի» քանդակ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակի և Կարապի լճի  հարևանությամբ։ Տեղադրվել է 1965 թվականին։ Քանդակագործ ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյան
Posted in Հայրենագ իտություն 2021 2022, Հայրենագիտություն

Օղակաձև արձանները Երևանում

Բարեկամության ձեռքեր

«Բարեկամության ձեռքեր» (պաշտոնական անվանումն է, իրականում՝ «Հիսուսի ձեռքեր»), քանդակ Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան,Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտեի հետնամասում, տեղադրվելէ 1965թ -ին։Քանդակագործներ՝ Խիլմա ՄադերաԱրա Հարությունյան։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Քանդակը հանդիսանում է մայրաքաղաք Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի եղբայրության խորհրդանիշը։

Հովհաննես Այվազովսկու հուշարձան, գտնվում է Երևանում՝ Օղակաձև զբոսայգու, Երևանի կամերային երաժշտության տան մոտ, տեղադրվել է 2003 թվականին։Քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան՝ Ճարտարապետ Ստեփան Քյուրքչյան։
Միքայել Նալբանդյան (1829-1866թթ.) – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և  պատմական միջավայրի պահպանության ծառայության

Միքայել Նալբանդյանի հուշարձան, Երևանի գտնվում է կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու գրողի անվան փողոցի վերջնամասում, տեղադրվել է 1965 թվականին։ ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան քանդակագործ ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Նիկողայոս ՆիկողոսյանԸնդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շշրջանի պատմության և Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Տիգրան Պետրոսյան 1.JPG
Տիգրան Պետրոսյանի հուշարձան, գտնվում է Երևանի Դավթաշեն թաղամասում՝ Տիգրան Պետրոսյանի փողոցի սկզբնամասում, տեղադրվել է 2000թվականին։՝ քանդակագործ` Նորայր Կարգանյան:Հուշարձանը կառուցված է բրոնզից, գրանիտից և բազալտից, ընդհանուր բարձրությունը 5 մետր է։
Vahan Teryan statue in Yerevan 01.JPG
Վահան Տերյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝Օղակաձև զբոսայգու` Մոսկովյան , Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, տեղադրվել է 2000-ին։ Ճարտարապետ՝ Համլետ ԽաչատրյանՔանդակագործ՝ Նորայր Կարգանյան ։Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 3 մետր է։ Ընդգրկված է Երևանի  Կենտրոն վարչական շշրջանի պատմության և Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Posted in Հայրենագ իտություն 2021 2022, Հայրենագիտություն

Երևանի ձիարձանները

Այսօր Սասունցի Դավթի արձանի տեղադրման 60 ամյակն է - YouTube
«Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձաների ցանկում։

Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձաների ցանկում։

Գայը (Հայկ Բժշկյանց, 1887-1937թթ.) սովետական բանակի հայազգի հրամանատար էր, Քաղաքացիական Պատերազմի հերոս, սովետա-լեհական պատերազմի մասնակից, Հայաստանի ժողկոմ (1922թ.-ին), կորպուսի հրամանատար (գեներալ-գնդապետ): Հուշարձանը գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից։ Նրանցից էր Վիտալի Լիխովիդսկին։
Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Երևանիկենտրոնում՝ Տիգրան Մեծի Պողոտայում , Սուրբ Գրիգոր լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում, տեղադրվել է 2002 թվականին։
Հուշարձանի հուշաքարի բացումը տեղի է ունեցել 1995 թվականի մայիսի 8-ին Մարշալ Բաղրամյանի Պողոտայում, Հայաստանի Ամերիկայի համալսարանի շենքի դիմաց։Հուշարձանը կառուցված է բրոնզիցու գրանիտից, բարձրությունը 9 մետր է։
Posted in Հայրենագ իտություն 2021 2022, Հայրենագիտություն, Հայրենագիտություն

Ստեփան Շահումյանի մասին

Պատկեր:ՍՏեփան Շահումյանի հուշարձան, Մալաթիա-Սեբաստիա համայնք.jpg -  Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ստեփան Շահումյանի հուշարձան, գտնվում է Երևանում, տեղադրվել է 1931 թվականին, կոմունիստական կուսակցության, ԽՍՀՄև միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչ, մարքսիստ տեսաբան, սոցիոլոգ, ժուռնալիստ, հրապարակախոս Ստեփան Շահումյանի անվան հրապարակում։Երևանում  պաշտոնապես տեղադրված առաջին կոթողային հուշարձանն է։ Ընդգրկված է Երևան Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Posted in Հայրենագ իտություն 2021 2022, Հայրենագիտություն

Հին Երեւան․Կոնդ

Հայասանում հին Վանային վերջին թաղամասը Կոնդն է։Այն գտնվում է Կենտրոնում։Կոնդ թարքմանաբար նշանակում է երկարաձիք ։Կոնդը առանձնանում է մյուս թաղամասներից իր հնությամբ,պահպանել է իր հին ոճը։Կոնդ կառուցվել է 18-րդ դարում։