Posted in Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես 2022

Նարե Սարոյան

Առաջադրանք 1

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։


Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի  համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին: Ագռավները մարդկանց իրերն են գողանում,ուտում են տնային կենդանիներին և  փչացնում են այգիների բերքը։
  2. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:

ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  

3․ Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:  Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

4․Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ  մահից հետո նոր զույգ չեն ընտրում:

5․Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին:

Ես իմացա,որ կան սպիտակ ագռավներ։

7․   Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
  Շատ-քիչ
  բարձր-ցածր
  մեծ-փոքր
  արագ-դանդաղ

8․ Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:                                            

Զույգ-զույգեր

      Մեծ-մեծեր

9․ Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։
 

 Միասեր

 խելացի

10․  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

Posted in Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես

Նարե Սարոյան

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։  

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.

  2. լեռներում,
  3. անտառներում,
  4. անապատներում,
  5. լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 300 կգ:

     3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

  • թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
  • չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

  • Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։
  • Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։
  • Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
  • Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

 գորտերով, մկներով և մորեխներով

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

Ես իմացա ,երբ որ վագրը որս չի անում ,նա սնվում է գորտերով, մկներով և մորեխներով։

       7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։ 

Արագ-դանդաղ

Երկար-կարճ

Քիչ-շատ

Հիվանդ-առողջ

        8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
                  1. քսան
                  2.հինգ

         9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։
                 1.արագավազ
                 2..խորամանկ

        10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

  1. թիվ,
  2. առարկա,
  3. գործողություն,
  4. հատկանիշ:
Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Մայրեիի ստուգատես․ 4-րդ կետ (կորցրած աղջիկը)

 Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Լինում է, չի լինում՝ մի աղջիկ է լինում, այս աղջիկը տաս տարեկան էր, նա ծնողներ ուներ, բայց անուն չուներ ։Նա նաև ընկերներ չուներ, որովհետև նա տարօրինակ էր։Ինչու՞ էր տարօրինակ՝ հիմա կպատմեմ։Նրա ծնողները նրան չէին սիրում դրա համար անուն չէին դրել և երբ որ աղջիկը մեծացավ, նա շատ -շատ գեղեցիկ էր ,բայց ծնողները դեմ էին դրան և սկսեցին աղջկան ասել մի սանրվիր մի լվացվիր կեղտոտ շորեր հագիր։ Եվ մի օր աղջիկը չդիմացավ և որոշեց փախչել:Առավոտ շուտ, երբ ծնողները քնած էին, նա փախավ տանից։Գնաց նստեց մի տան դարպասի մոտ։ Եվ դարպասից դուրս եկավ մի կին, որը կորցրել էր իր աղջկան տաս տարի առաջ և այդ կինը պարզվում էր, որ այդ աղջկա մայրն էր, որին տաս տարի առաջ գողեր էին գողացել։ Եվ այդ գողերը պարզվում է , որ գողացել էին մի ոսկի և ոստիկանները փնտրում էին նրանց ,նրանք այդ աղջկան գողացել էին որպեսզի ասեին,որ նրանք գողությա հետ կապ չունեն և ունեին մի փոքրիկ աղջիկ։ իսկ այդ գողերը աղջկա սուտ մայրն ու հայրն էին ։Երբ աղջիկը իմացավ լուրը, գնաց իր իսկական ծնողների հետ ապրելու։Աղջկա անունը դրեցին Դանա, որը նշանակում է խելացի և ճշտապահ։Աղջկան այդ անունը դուր եկավ ։Իսկ հետո գողերին ոստիկանները ձերբակալեցին և նստեցրեցին բանտ։ Նրանք դատվեցին քսան տարով։Իսկ աղջիկն ու ծնողները ապրում են ուրախ և երջանիկ։

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Ամառային ճամբարի առաջին շաբաթը

Ամառային ճամբարը սկսվեց Մայիսի 30-ին։

Երկուշաբթի օրը՝ Մայիսի 30-ին, տեղի ունեցավ լողափի բացումը։

Երեքշաբթի օրը մենք մաթեմատիկայի ստուգատեսի առաջին, երկրորդ և երրորդ կանգառները արեցինք։

Չորեքշաբթի օրը Հունիսի-1-ն էր՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը ։Մենք այդ օրը համակարգիչներ չէինք բերել և դաս չէինք արել այդ օրը 9։45 մենք գտնվում էինք Մայր դպրոցում Հակաբացիլ Կոմիտաս նախագծով։ Մայր դպրոց էր եկել կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը։ Հետո գնացինք դպրոց և մեզ պաղպաղակ հյուրասիրեցին տոնի առթիվ, հետո գնացինք ԿինոՀայաստանի այգի։ Այնտեղ մենք ադիբուդի գնեցինք, երեխաների կեսը լցնովի պաղպաղակ, մյուսներն էլ՝ ֆրեշներ։

Ճամբարային շաբաթը շատ հետաքրքիր էր։

Posted in Մայրենիի ստուգատես

Մայրենիի․ 3-րդ շրջանի ամփոփում

Թումանյանական օրեր

Մայրենի – Նարե Սարոյան

Մայրենի – Նարե Սարոյան

Մայրենի – Նարե Սարոյան

Առակ-Մոծակն ու Մրջյունը – Նարե Սարոյան

Հովանես Թոմանյան Անհաղթ Աքլորը – Նարե Սարոյան

Մայրենի – Նարե Սարոյան

Մայրենի – Նարե Սարոյան

Ուսումնական Գարուն

Ուսումնական Գարուն – Նարե Սարոյան

Կարդում ենք Ռոդաի

Ջաննի Ռոդարի – Նարե Սարոյան

Կարդում ենք Էքզյուպերի

Փոքրիկ Իշխանը – Նարե Սարոյան

Արևմտահայերեն

Արեւմտահայերէն <> – Նարե Սարոյան

Արեւմտահայերէն – Նարե Սարոյան

Արեւմտահայերէն – Նարե Սարոյան

ճամփորդություններ, ճամփորդական պատում-հաշվետվություններ

Բջնիի Ճամփորդություն – Նարե Սարոյան

TV

Հյուսիսափայլ TV #16 | «Հյուսիսափայլ» բլոգ

Հյուսիսափայլ TV #19 | «Հյուսիսափայլ» բլոգ

Ուրբաթ համերգ <<Ծովինար․ Սանասարի ու Բաղդասարի ծնունդը>>

Ծովինար Սանասար, Բաղդասարի ծնունդը – Նարե Սարոյան

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Եթե կախարդական փայտիկ ունենայի․․․

Եթե կախարդական փայտիկ ունենայի կկախարդեի մի ինքնաթիռ որով կճամփորդեի տարբեր երկրներ կգնայի Հյուսիսային Կորեա,Հարավային Կորեա,Ամերիկա,Ճապոնիա, Աֆրիկա,Ֆրանսիա։ Նաև կկախարդեի որպեսզի ունենաի շուն իս ցեղատեսակը շպից։Իսկ անունը կդնեի Գաբբի։Եվ նաև կկախարդեի ժամանակի մեքենա որպեսզի գնաի Մ․Թ․Ա և այնտեղ տեսնեի քարանձավները ,դինոզավրերին և մարդկանց։

Posted in Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես

 Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում      թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  Դերձակներին

կարճ

մարդ

թախտին

2.Ի՞նչ  է  նշանակում  «դերձակ»  բառը.

Դերձակը հագուստ կարող մարդ է։

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4. Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

դերձակ-գոյական

երկար-ածական

երկիր-գոյական

ասում է-բայ

6. Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

Տեսնես հասակիս հարմա՞ր  է, թե՞ ավել- պակաս,

7. Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

8. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Ուղակի խորամանկ էր

9. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

10. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ոտքերդ վերմակիդ չափով մեկնիր

11. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

1 ամիս հրաման չտա

12. .Ինչպե ՞ ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:

Խորամանկ Դերձակը