Posted in Մայրենի

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է:

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գա-տնիք, վայր-ջք, պա-կել, զար-արվել, ար-նանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-

-ային-

-ական-

-ակ-

-եղեն-

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

Posted in Մայրենի

Երրորդ ուսումնկան շրջանի ամփոփում

Posted in Մայրենի

Ջաննի Ռոդարիի «Հեռուստացույցի պատմությունը>>։Գեղարքունիքի մարզ՝ Ծաղկունք գյուղ։«Գնում եմ Մայր դպրոց…»

 Կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Հեռուստացույցի պատմությունը»։ Կատարի՛ր հեքիաթի տակ գտնվող առաջադրանքները։

2․ Բլոգումդ պատմի՛ր մայիսի 16-ի՝ Գեղարքունիքի մարզ՝ Ծաղկունք գյուղ իրականացրած ճամփորդության մասին(ճամփորդության նկարներն ուղարկել եմ ձեր էլեկտրոնային հասցեներին

«Գնում եմ Մայր դպրոց…» նախագիծն իրականացրո՛ւ  մինչև մայիսի 20-ը:

Posted in Բնագիտություն 2022-2023, Երգ, Մաթեմատիկա, Մայրենի

Պատրաստվում ենք ճամփորդության դեպի Ծաղկունք

Ծաղկունք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզումՀրազդան գետի աջափնյակում, մարզկենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք, Սևան քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա, փռված Փամբակի լեռների բազուկը կազմող Սուրբ Հովհաննես, Աբազանց դոշ, Խաչիդոշ սարերի և Թափիդոշ բլրի ստորոտին։

Ծաղկունք.jpg

Սուրբ Սարգիս մատուռ և եկեղեցի

Սուրբ Սարգիս մատուռը գտնվում է գյուղից 0,5 կմ արևելյան բլրի վրա։ Թվագրվում է 7-19 դդ. ըստ ճարտարապետական վերլուծության և կատարման տեխնիկայի։ Հատակագիծը խիստ խախտված է, այն հավանաբար եղել է եռախորան կենտրոնագմբեթ կառույց։ Մուտքը արևմտյան կողմից է։ Ներսում և արտաքուստ կան խաչքարեր, կառուցված է սրբատաշ գորշ բազալտից, մատուռի չափսերն են ՝ 6.5×4.2մ)։ Ներսում և դրսում կան 10-15 դդ. խաչքարեր։ Մատուռը վերականգնվել է և նրա կողքին 2006 թ. ավարտվել է նաև Սուրբ Սարգիս եկեղեցու կառուցումը՝ ճարտարապետ Վաչագան Թադևոսյանի նախագծով և բարերար Արսեն Աղաջանյանի հովանավորությամբ։ Եկեղեցու օծման արարողությունը տեղի ունեցավ 2006 թ. հոկտեմբերի 7-ին։ Մուտքի առաջ տեղադրված է զոհասեղան և ծակ քար, շրջակայքի գերեզմանները թվագրվում են 10-13-րդ դդ.։

Սուրբ Հարություն եկեղեցի

Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական մասում։ Կառուցման մասին պատմական տեղեկություններ չեն պահպանվել։ Արտաքուստ ուղղանկյուն հատակագծով եռանավ բազիլիկ շինություն է, արևելյան մասում կա կիսաշրջանաձև խորան, դրա կողմերում կան 2 ավանդատներ։ Խորանն աղոթասրահից անջատված է բեմով, հյուսիսային պատի արևելյան մասում մկրտարանն է։ 1921 թ. «կարմիրների» կողմից գյուղը ռմբակոծումից հետո եկեղեցին վերանորոգվել է և արևմտյան պատին (արտաքուստ) պառկած վիճակում ագուցված է (շարված) երկու 13-րդ դարի խաչքար, իսկ հարավային պատին՝ մեկ խաչքար։ Եկեղեցին ունեցել է գմբեթավոր զանգակատուն։ Փլված եկեղեցին վերանորոգել են առանց զանգակատան։ Խաչքարերը պատի մեջ՝ պառկած վիճակում դնելը, վկայում է բոլշևիկյան կուսակցության վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ։ Շինանյութը բազալտից է։ Ըստ ճարտարապետական հորինվածքի և շինարարական տեխնիկայի 19-րդ դարի գործ է։ Եկեղեցու առաջ կան 7 կանգուն խաչքար և մեկ տասնյակից ավելի գերեզմանաքարեր ( 10-19-րդ դդ)։

Սաքոնց գերեզմանոց

Գերեզմանաքար Սաքոնց գերեզմանոցումՍաքոնց գերեզմանոց

Գերեզմանոցը գտնվում է հյուսիսարևմտյան մասում, թվագրվում է 10-20-րդ դդ։ Կան ոչ անվանական խաչքարեր, կա ութաձև, երևի եկեղեցու կամ կատուռի ինքնատիպ, քարերով լեցուն հիմք, որը պեղման կարիք է զգում։

Թաք խաչ

Կառուցվել է 12-13-րդ դդ., գտնվում է Ծաղկունք-Դդմաշեն տանող ճանապարհի ձախակողմյան մասում, Ծաղկունք-Դդմաշեն հանդամասերը բաժանող գծից շուրջ 40 մ դեպի Ծաղկունք։ Դրանից դեպի հարավ՝ Զանգու գետի ափին է գտնվում Ծաղկունք գյուղի արբանյակ Չիչակլի գյուղատեղը։ Գյուղատեղում կան գերեզմանաքարեր, ջրաղացնրի մնացորդներ։

Posted in Մայրենի

Ստեփան Զորյան «Չալանկը»  և Лассе халльстрём <>

  • Կարդա՛ Ստեփան Զորյանի «Չալանկը»  պատմվածքը:
  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Պատմվածքը կարդալուց հետո ի՞նչ իմացար շների մասին:Որ շները կարող են օգնել մարդուն խնայել մյու կենդանիներին ։
  • Ֆիլմը նայի՛ր, ապա ֆիլմի գլխավոր հերոսին՝ Խադիկոյին, համեմատի՛ր  Չալանկի հետ:
  • Գտի՛ր նմանություններ և տարբերություններ այս երկու կերպարների միջև: Ո՞ր կերպարը ավելի շատ հավանեցիր:Չալանկը ավելի շատ օգնում էր իր տերերին օրինակ՝, մայրը հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրը «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրը չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ իս Խադիկոյը սիրում էր իր տիրոչը սպասում էր իր տիրոչը կայարանի դիմաց, երբ , որ հետ էր գալիս աշխատանքից իր տերը,խաղում էր տիրոչ հետ օրեր էին ինում , որ տերը գնում էր կայարան որպեսզի նար աշխատանքի Խադիկոյը գնու էր նրա հետևից և խնդրու, որ տերը իր հետ խաղա և դրա արդյունքում տերը չեր գնում աշխատանքի։ Ինձ ավելի շատ դւր եկավ Խադիոյը, բայց Չալանկն էլ էր շատ լավը, բայց Խադիկոյի ֆիլմը նայելուց հետո ինձ դուր եկավ Խադիկոյը և ֆիլմն էլ շատ լավն էր սա դարձավ իմ սիրած ֆիլմերի ցանկում
  • Ո՞րն է քո սիրելի կենդանին:  Ինչո՞ւ: Տանը ունե՞ս կենդանի կամ թռչուն: Պատմի՛ր նրա մասին:Իմ սիրած կենդնանին դա շունն է քանի , որ նրանք շատ հոգատար,ընկերասեր են ինչպես Պրինակ՝ Չալանկը կամ Խադիկոյին ։ Նաև ես թռչուններից սիրում եմ թութակներին քանի- որ ես տանը ունեմ երկու թութակներ մեկ 1տղա մեկն էլ աղջիկ նրանց անունն է, տղայի անունը տոլիկ իսկ աղջկանը Կեշա և սիրում եմ նապաստակներ քանի-որ նրանք շատ գեղեցիկ,փափուկ կենդանիներ են և ես շուտով կունենեամ երկու նապաստակ։
  • ն ար անունըև նրանց սովորեցնում եմ խոսել
  • Այս ամենը ներկայացրո՛ւ բլոգումդ:

Posted in Գործնական Քերականություն, Մայրենի

Գործնական քերականություն

Շատ ուշադիր կարդա՛, վերհիշի՛ր՝

Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ։

Կարդալուց-վերհիշելուց հետո կատարի՛ր հետևյալ վարժությունները Հայոց լեզու 5 գրքից՝ 217, 222, 225, 228, 229, 230։

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

Սիրտ-բարեսիրտ

վախ-անվախ

քար-քարեսիրտ

մայր- մայրենի

երկինք-երկնային

արև-արևային

փայտ-փայտե

լեռ(ն)-լեռնային

փողոց-փողոցային

երկաթ-երկաթյա

օղ-օղային

ծաղիկ-ծաղկային

եղբայր-եղբայրական

ոսկի-ոսկյա

արծաթ-արծաթային

ծով-ծովային

Ամերիկա-արմերիկյան

Ֆրանսիա-ֆրանսիական

Գերմանի-գերմանական

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ: Ա խբերի բառերը Դարական աստիճան Բ խմբի բառերը Բաղդատական աստիճան իս Գ խմբի բառերը Գերադրական աստիճան։

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

Ամենավատ- ամենից վատ

գեղեցկագույն-ամենագեղեցիկ

բարձրագույն-ամենա բարձր

ամենաազնիվ-ամենից ազնիվ

ամենից հզոր-ամենահզոր

ամենից ահեղ-ամենաուժեղ

համեստագույն-ամենահամեստ

ամենահին-հնագույն

ամենից ծանր-ամենածանր

ամենալուրջ-ամենից լուրջ

ամենից խոշոր-ամենախոշոր

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ, չորս տասնյակ, հինգ տասնյակ, վեց տասնյակ, յոթ տասնյակ, ութ տասնյակ, ինը տասնյակ:

Երեք տասնյակ-երեսուն

չորս տասնյակ-քառասուն

հինգ տասնյակ-հիսուն

վեց տասնյակ-վաթսուն

յոթ տասնյակ-յոթանասուն

ութ տասնյակ-ութսուն

ինը տասնյակ-իննսուն

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (առանձին):

Ա խմբի թվականները կից (միասին) են գրվում իսկ Բ թվականները հարադիր (առանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

65-վաթսունհինգ

48-քառասունութ

107-հարյուր յոթ

93-իննսուներեք

6087-վեց հազար ութսուն յոթ

4321-չորս հազար երեք հարյուր քսանմեկ

786-յոթ հարյուր ութսունվեց

Posted in Մայրենի

Վահագնի ծնունդը առաջադրանքներ

 Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

  1. Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:

Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի ու ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։

  1. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:Խարտեաշ,ծիրան և արեգակունք։
  2. Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:Օդ,ջուր,հող և կրակ
  3. Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:Կարմիր,ծիրանի և խարտեաշ։
  4. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:ինչ-որ բան խորհրդանշող:
  5. Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,

Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.
Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ:

  1. Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:

(22) Վահագնի Ծնունդը – YouTube

Posted in Մայրենի

«Վահագնի ծնունդը»

Կարդա՛, ապա անգի՛ր սովորիր «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը: Կատարի՛ր առաջադրանքները։

2․Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։

Աստված,Սողոմոն,Դանիել,Մանուկ-խանն,Բաղդադից,Մանուկ,

  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։
  • Իմաստուն-խելոք,համրանալ-մնջանալ,խնդություն-ուրախություն ,ուրախություն,անշուք-անզարդ, չքավոր-,աղախին-սպասուհի,խուրջին-խորգ,պարգև-նվեր։
  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն, հարոուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։
  • Իմաստուն-հիմար,հարուստ-աղքատ,անպատիվ-պատվավոր,տխուր-ուրախ,խավար-լուս,ծանրություն-թեթևություն։