Posted in Նկարչություն, Տեխնոլոգիա

Հայկական Ժայռապատկեր

Հայաստանի լեռները հարուստ են ժայռապատկերներով, որոնք պահպանվել են դեռևս մեր թվարկությունից առաջ եղած ժամանակներից, ու այդ է պատճառը, որ ժայռապատկերները Հայաստանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Ժայռապատկերն այլ կերպ անվանում են պետրոգլիֆ, որն առաջացել է հունարեն petros և glyphein բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են քար և փորել: