Posted in Գրականություն 7

Ամառային արձակուրդները

Մենք 7-րդ դասարանում շատ նոր բաներ սովորեցին, սովորեցինք նոր առարկաներ Օրինակ՝ քիմիա,ֆիզիկա,կենսաբանություն,աշխարհագրություն և այլն, ես շատ սիրեցի կենսաբանությունը և աշխարհագրությունը,բայց իմ սիրելի առարկան դա հայոց լեզուն է ,ես կրթսեր դպրոցում էլ շատ եմ սիրդլ մայրենին :Հիմա ես արդեն ավարտում 7-րդ դասարանը և գնում եմ ամառային արձակուրդներին և ամբողջ օրը լինելու եմ թեննիսի տեղը,պարապելու եմ խաղալու եմ մրցոպմներ Օրինակ՝ Հայաստանի առաջնութուն,Եվրոպայի առաջնություն ։

Այսքանը☺️😊

Posted in Հանրահաշիվ 7

Դաս 5 — Սյունակային դիագրամներ և գրաֆիկներ

Տարբեր մեծությունների միջև առկա համեմատականությունների ուսումնասիրման համար հաճախ օգտագործվում են սյունակային դիագրամները։

Հաջորդ աղյուսակում ցույց է տրված օդի ջերմաստիճանի փոփոխությունը մեկ օրվա ընթացքում։

Իսկ հաջորդիվ` օդի ջերմաստիճանի փոփոխության գրաֆիկը։

Առաջադրանքներ

  1. Նկարում պատկերված է թեյամանում ջրի ջերմաստիճանի փոփոխության գրաֆիկը` կախված հոսանքի միացման պահից անցած ժամանակից։ Ինչքա՞ն է եղել ջրի ջերմաստիճանը հոսանքի աղբյուրին միացնելուց 3 րոպե, 5 րոպե, 7 րոպե հետո։ Ո՞ր պահին են թեյնիկն անջատել։ Քանի՞ րոպե է այն եռացել։

3-40o

5-78o

7-100o

Թեյնիկն անջատել են 7-րդ րոպեին։ Այն եռացել է 1 րոպե։

2. Առավոտյան ժամը 6ին հայր և որդի ավանից ոտքով գնացին 5 կմ հեռավորության վրա գտնվող լիճը` ձկնորսության։ Որսից հետո նրանք ավան վերադարձան մեքենայով։ Նկարում պատկերված է նրանց շարժման գիաֆիկը։ Գրաֆիկի միջոցով որոշեք.

ա) ժամը քանիսի՞ն ձկնորսները հասան լիճ

Ժամը 7։00

բ) Ի՞նչ էին անում նրանք ժամը 7ից մինչև 8ն անց 45 րոպեն

Ձուկ էին որսում։

գ) Որքա՞ն ժամանակ տևեց վերադառնալը

7,5 րոպե

դ) Ի՞նչ արագությամբ էին նրանք քայլում ոտքով

5կմ/ժ

ե) Ի՞նչ արագությամբ էր ընթանում մեքենան

60։7,5=8

5•8=40

40կմ/ժ

3. Նկարում բերված է օդի ջերմաստիճանի փոփոխության գրաֆիկն օրվա ընթացքում։ Չափումները կատարվել են 2 ժամը մեկ։

ա) Ի՞նչ ջերմաստիճան է եղել ժամը 4ին, 8ին, 12ին, 21ին, 23ին

բ) Ո՞ր ժամերին է ջերմաստիճանը 0ից բարձր եղել

10-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ, 18-րդ, 20-րդ

գ) Ո՞ր ժամերին է ջերմաստիճանը 0ից ցածր եղել

2-րդ, 4-րդ, 6-րդ, 24-րդ

4. Նկարում պատկերված է A և B կետերից միմյանց հանդեպ դուրս եկած 2 հետիոտնների շարժման գրաֆիկը։

ա) Առաջին հետիոտնի A ից դուրս գալուց քանի՞ ժամ հետո է երկրորդ հետիոտնը դուրս եկել B ից

2 ժամ

բ) Առաջինի շարժվելուց քանի՞ ժամ հետո են նրանք հանդիպել

1 ժամ

գ) Ի՞նչ արագությամբ էր շարժվում առաջին հետիոտնը

3կմ/ժ

Posted in Հանրահաշիվ 7

Դաս 4 — Կոորդինատային հարթություն

Ուղիղը, որի վրա ընտրված է սկզբնակետ, դրական ուղղություն միավոր հատված, կոչվում է կոորդինատային առանցք։

Կոորդինատային առանցի կամայական A կետին համապատասխանեցված թիվն անվանում են A կետի կոորդինատ։

Հարթության վրա ուղիղ անկյան տակ վերցնենք 2 կոորդինատային առանցքներ` x երի և y ների։ Դա կկոչվի կոորդինատային համակարգ։

x երի առանցքը` աբսցիսների առանցք

y ների առանցքը` օրդինատների առանց

A կետի x աբսցիասն ու y օրդինատն անվանում են A կետի կոորդինատներ A(x,y)

1ին քառորդ — x>0, y>0

2րդ քառորդ — x<0, y>0

3րդ քառորդ — x<0, y<0

4րդ քառորդ — x>0, y<0

Առաջադրանքներ

  1. Գտեք նկարում պատկերված A, B, C, D, M, N, K, L կետերի կոորդինատները։ Ո՞ր քառորդում են գտնվում A, D, L, K կետերը։

A=(2,3) I, B=(0,4) I, C=(3,0) I, D=(-4,-2) III, M=(-2,0) II, N=(-2,-2) III, K=(1,2) I, L=(-2,3) II

2. Կոորդինատային համակարգում կառուցեք (2,1), (2,5), (6,5), (5,4), (6,3), (2,3) կետերը։ Հատվածներով միացրեք առաջին նետը երկրորդի հետ, երկրորդը` երրորդի, երրորդը` չորրորդի և այլն։ Ի՞նչ պատկեր ստացվեց։

3. Կոորդինատային համակարգի տրված կետերը միացնելով ինչպես նախորդ խնդրում` կառուցեք համապատասխան պատկերը.

ա) (0,4), (-2,2), (3,2), (-3,2), (2, -2), (0,4)

բ) (2,3), (-2,3), (-2,5), (3,5), (5,3), (2,3), (2,-5), (0,-5), (0,3)

գ) (0,-4), (0,0), (3,3), (6,0), (6,-4), (0,-4), (6,0), (0,0), (6,-4)

4. Հետևյալ կետերով կառուցեք կենդանու պատկեր.

(4,-3), (2,-3), (2,-2), (4,-2), (4,-1), (3,1), (2,1), (1,2), (0,0), (-3,2), (-4,5), (0,8), (2,7), (6,7), (8,8), (10,6), (10,2), (7,0), (6,2), (6,-2), (5,-3), (4,-3), (4,-5), (3,-9), (0,-8), (1,-5), (1,-4), (0,-4), (0,-9), (-3,-9), (-3,-3), (-7,-3), (-7,-7), (-8,-7), (-8,-8), (-11,-8), (-10,-4), (-11,-1), (-14,-3), (-12,-1), (-11,2), (-8,4), (-4,5)

Առանձին կառուցեք (2,4) և (6,4) կետերը` դրանք կենդանու աչքերն են։

5. Տրված են A(-3,4), B(2,-1), C(-2,0), D(4,3) կետերը։ Գտեք AB և CD հատվածների հատման կետի կոորդինատները։

(0,1)

6. Տրված են A(-1,1), B(1,2), C(-3,0), D(2,1) կետերը։ Գտեք AB և CD ուղիղների հատման կետի կոորդինատները։

(-3,0)ժ

Posted in Աշխարհագրություն 7

Ամփոփում(Աշխարհագրություն)

1. Ի՞նչ է միգրացին. Բնութագրել միգրացիաների գլխավոր դրդապատճառները։

Միգրացին մարդ է, ով ժամանակավորապես կամ մշտապես տեղափոխվում է մի տարածքից մյուսը։ Դրդապատճառներն են՝ աշխատանք, կրթություն, պատերազմ, աղետներ, քաղաքական ճնշում, լավ կենսապայմաններ։

2. Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև։

Բնական ռեսուրսները նյութական հարստություններ են (ջուր, հող, մետաղներ), իսկ բնական պայմանները միջավայրի ընդհանուր պայմաններն են՝ կլիմա, ռելիեֆ, ջրեր։

3. Ի՞նչ է ազգային տնտեսությունը, նշել զարգացման նախադրյալները։

Ազգային տնտեսությունը երկրի ամբողջ տնտեսական գործունեությունն է։ Զարգացման նախադրյալներն են՝ ռեսուրսներ, աշխատուժ, տեխնոլոգիա, կապ, շուկա։

4. Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։ Ինչու՞ է զարգացած երկրներում այն ավելի քիչ։

Որոշում են մարդահամարներով։ Զարգացած երկրներում բնակչության թիվը քիչ է, որովհետև ծնելիությունն ընկել է, մարդիկ ուշ են ամուսնանում, առաջնահերթ են կարիերան ու կրթությունը։

5. Ի՞նչ ազդեցություն ունեն բնական պայմաններն ու ռեսուրսները տնտեսության վրա։

Դրանք որոշում են, թե որ ճյուղերն են զարգանալու՝ օրինակ՝ լավ հող՝ գյուղատնտեսության համար, մետաղներ՝ արդյունաբերության համար։

6. Աշխարհի բնակչության ռասայական կազմը.

Երեք հիմնական ռասա՝ եվրոպեոիդ (սպիտակ), մոնղոլոիդ (դեղին), նեգրոիդ (սև), կան նաև խառը՝ մետիս, մուլատ, զամբո։

7. Արդյունաբերության հին և նոր ճյուղեր.

Հին՝ մետաղաձուլություն, մեքենաշինություն։ Նոր՝ էլեկտրոնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, նանոարդյունաբերություն։

8. Վառելիքաէներգետիկ արդյունաբերության դերը.

Տնտեսության հիմքն է՝ ապահովում է էներգիա բոլոր ճյուղերի համար՝ արդյունաբերություն, տրանսպորտ, կենցաղ։

9. Սև և գունավոր մետաղաձուլության առանձնահատկությունները.

Սև մետաղաձուլությունը կապված է երկաթի, պողպատի արտադրության հետ։ Գունավորը՝ ալյումին, պղինձ, ցինկ։ Գունավորը թանկ է, բայց ավելի թեթև ու քիմիապես կայուն։

10. Քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները.

Հումքի առկայություն, էներգիա, աշխատուժ, գիտություն ու տեխնոլոգիաներ, շուկաներ։

11. Գյուղատնտեսության տարբերությունը.

Կախված է բնական պայմաններից՝ կլիմա, հող, ջուր։ Բնության վրա է հիմնված, սեզոնային է։

12. Բուսաբուծության զարգացման նախադրյալները.

Բարենպաստ կլիմա, բերրի հող, ջուր, տեխնիկա։ Ազդում են եղանակը, ջերմաստիճանը, շուկայի պահանջարկը։

13. Անասնապահության զարգացման նախադրյալները.

Հարցում են արոտավայրերը, կերերի առկայությունը, շուկան։ Կապ ունի սննդարդյունաբերության, տրանսպորտի, բուսաբուծության հետ։

Posted in Գրականություն 7, Հայոց լեզու 7

Ամբողջ տարվա հաշվետվություն

Posted in Հանրահաշիվ 7

Դաս 3 — Ֆունկցիայի սահմանումը, պարզագույն օրինակներ

Դիցուք M ը մի որևէ թվային բազմություն է։ Եթե այդ բազմության յուրաքանչյուր x թվի որոշակի օրենքով համապատասխանության մեջ է դրված ճիշտ մեկ y թիվ, ապա ասում են, որ y ը x ից ֆունկցիա է` որոշված M բազմության վրա։

x ը անվանում են անկախ փոփոխական կամ արգումենտ, իսկ y ը կախյալ փոփոխական կամ ֆունկցիա։

M բազմությունը անվանում են ֆունկցիայի որոշման տիրույթ։

Ֆունկցիան կարող է տրվել բանաձևով. օրինակ` y=2x-4

Ֆունկցիան կարող է տրվել աղյուսակով`

Ֆունկցիան կարող է տրվել նաև դիագրամների և գրաֆիկների օգնությամբ։

Առաջադրանքներ

1. Տրված է
ա) y=2x+7 ֆունկցիան։ Անվանեք անկախ և կախյալ փոփոխականները։ Հաշվեք y(3), y(-2), y(0) թվերը։ Արդյունքներով կազմեք աղյուսակ։

xy = 2x + 7
-23
07
313


բ) y=x² ֆունկցիան։ Հաշվեք y(0), y(-2), y(2), y(-1), y(0,4), y(3/4) թվերը։ Լուծումը ներկայացրեք աղյուսակի տեսքով։

xy = x²
-24
-11
00
0.40.16
3/40.5625
24

2. Ֆունկցիան տրված է y=3x-1 բանաձևով։ Ճի՞շտ է, արդյոք, հավասարությունը.

  • ա) y(2)=3 ոչ
  • բ) y(5)=17 ոչ
  • գ) y(1/3)=0 այո
  • դ) y(-1)=-3 այո

3. Ֆունկցիան տրված է y=1-4x բանաձևով։

  • ա) Գտեք y(6), y(-7), y(0,5), y(2/3) արժեքները
    y(6)=(-23)
    y(-7)=29
    y(0.5)=-1
    y(2/3)=1/3
  • բ) Ճի՞շտ է արդյոք հավասարությունը y(5)=19, y(-2)=9, y(0)=1, y(-0,5)=2
    y(5)=19 ոչ
    y(-2)=9 այո
    y(0)=1 այո
    y(-0,5)=2 ոչ

4. Ֆունկցիան տվեք բանաձևով, եթե y ի կախումը x ից այն է, որ ցանկացած x>0 թվին համապատասխանում է y ի

  • ա) 2 անգամ մեծ արժեք y=2x
  • բ) 2 ով փոքր արժեք y=x-2
  • գ) 5 ով մեծ արժեք y=x+5
  • դ) 4 անգամ մեծ արժեք y=4x
  • ե) 7 անգամ փոքր արժեք y=x/7
  • զ) x ի քառակուսու կրկնապատիկին հավասար արժեք y=2x2

5. Տրված է y=2x-5 ֆունկցիան։ x արգումենտի ի՞նչ արժեքի դեպքում ֆունկցիայի արժեքը հավասար կլինի 5, -3, 0, -5

5=2x-5
2x=10
x=5

-3=2x-5
2x=2
x=1

0=2x-5
2x=5
x=2.5

-5=2x-5
2x=0
x=0

Posted in Աշխարհագրություն 7

Նախագծային աշխատանք

  1. Ինչու է առաջացել «Աշխարհագրություն» գիտությունը: Ինչ խնդիրներ ունի այն: 
    Աշխարհագրություն գիտությունը առաջացել է, քանի որ մարդիկ միշտ հետաքրքրված են եղել իրենց շրջապատով՝ թե ինչպիսի է բնությունը, ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում տարբեր վայրերում և ինչպես է ամենը կապված միմյանց հետ: Հին ժամանակներից մարդիկ սկսեցին ուսումնասիրել տեղանքը, ծովերը, լեռները, գետերը, կենդանիներին ու բույսերին, ինչպես նաև այն, թե ինչպես են մարդիկ ապրում ու աշխատանքներ կատարում այդ տարածքներում։

    Աշխարհագրությունը ուսումնասիրում է տարբեր վայրերի բնությունը, այդ տարածքների առանձնահատկությունները՝ ինչպես օրինակ լեռները, գետերը կամ կլիման:

    Գիտությունը փորձում է հասկանալ, թե ինչպես է մարդու գործունեությունը, օրինակ՝ գյուղատնտեսությունը կամ արդյունաբերությունը, ազդում բնության վրա ու ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ դրա հետևանքով:

    Աշխարհագրությունը ուսումնասիրում է, թե ինչպես են զարգանում քաղաքները, գյուղերը կամ պետությունները, ինչն ազդում է դրանց վրա:

    Այսօր, երբ աշխարհը ավելի կապված է, աշխարհագրությունը փորձում է հասկանալ գլոբալիզացիայի՝ ամբողջ աշխարհի միացման ազդեցությունը տարբեր երկրների ու տարածաշրջանների վրա:

    Աշխարհագրությունը նույնպես կօգտագործի նոր տեխնոլոգիաները՝ ավելի ճշգրիտ և մանրամասն ուսումնասիրելու աշխարհը և դրա խնդիրները։

    Այսպիսով, աշխարհագրությունը ուսումնասիրում է թե ինչպես է մեր աշխարհը կազմակերպված, ինչ խնդիրներ ու փոփոխություններ կան, և ինչպե՞ս դրանք հնարավոր է լուծել։
  2. Որ գիտությունների հետ է կապված ու ինչպես: Նշել «Աշխարհագրության» Հետ կապված 5 բնական ու 5 հասարական գիտություն, նշաված օրինակները հիմնավորել:
    Բնական — կենսաբանություն, բուսաբանություն, էկոլոգիա,երկրաբանություն, քիմիա։
    հասարակական — տնտեսագիտություն, սոցիոլոգիա,պատմություն, լեզվաբանություն, հոգեբանություն։
  3.  Կյանքի որ բնագավառում են օգտագործվում աշխարհագրական գիտելիքները: Նշեք կոնկրետ մի քանի օրինակ

Աշխարհագրական գիտելիքները կիրառվում են տարբեր ոլորտներում՝ հիմնականում այնպիսի վայրերում, որտեղ պետք է հասկանալ, թե ինչպիսի տեղանք, կլիմա, բնական ռեսուրսներ կամ բնակչություն կա։ Ահա մի քանի պարզ օրինակներ, թե որտեղ կարող են օգտագործվել դրանք.

  1. Համայնք և քաղաքաշինություն՝ Եթե մեկը ուզում է կառուցել նոր շենք կամ ճանապարհ, նա պետք է իմանա, թե որտեղ է ամենահարմար տարածքը, օրինակ՝ որտեղ է լավագույն ճանապարհը կամ ի՞նչ կլիմա կա այդ տարածքում։
  2. Անհրաժեշտ է բիզնեսի համար՝ Եթե ընկերությունը ցանկանում է բացել նոր մասնաճյուղ, նրանք պետք է իմանան, թե որտեղ են գտնվում իրենց հաճախորդները կամ թե որտեղ է առավել լավ մատակարարման ճանապարհը։
  3. Տուրիզմ՝ Երբ մարդիկ ճանապարհորդում են, նրանք օգտագործում են քարտեզներ ու աշխարհագրական տվյալներ՝ գտնելու համար, թե որտեղ են գտնվում հայտնի վայրերը, ինչպիսի՞ ճանապարհներ են այնտեղ տանելու, ու թե ինչպիսի՞ կլիմա կա։
Posted in Պատմություն 7

«Պատմություն» առարկայի ամփոփում/ Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն/

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:

  1. Քրիստոսի ծնունդը (մոտ 4 թ․ մ․թ․ա․ – 1 թ․ մ․թ․ա․) – սկիզբ տվեց քրիստոնեությանը՝ աշխարհի ամենամեծ կրոններից մեկին։
  2. Հռոմեական կայսրության անկումը (476 թ․ մ․թ․) – ավարտվեց Հին դարաշրջանը և սկսվեց Միջին դարը։
  3. Մուհամմադ մարգարեի Հիջրան Մեքքայից Մեդինա (622 թ․) – իսլամի սկիզբն է համարվում։
  4. Գութենբերգի տպագրական մեքենայի գյուտը (մոտ 1440 թ․) – հեղափոխեց գիտելիքի տարածումը։
  5. Ամերիկայի հայտնագործումը Քրիստափոր Կոլումբոսի կողմից (1492 թ․) – սկիզբ տվեց նոր աշխարհամասերի ուսումնասիրությանը։
  6. Ֆրանսիական հեղափոխությունը (1789 թ․) – ժողովրդավարության և մարդու իրավունքների տարածման սկիզբ։
  7. Արդյունաբերական հեղափոխությունը (18-19-րդ դարեր) – փոխեց մարդկության կյանքը՝ տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ։
  8. Առաջին համաշխարհային պատերազմը (1914–1918 թթ․) – աշխարհը տեսավ իր պատմության ամենակործանարար պատերազմներից մեկը։
  9. Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939–1945 թթ․) – ունեցավ աշխարհաքաղաքական հսկայական ազդեցություն։
  10. Ինտերնետի ստեղծումը և տարածումը (20-րդ դարի վերջ – 21-րդ դար) – ամբողջությամբ փոխեց կապը, կրթությունը և տնտեսությունը։

2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:

1. Տիգրան Մեծ (մ.թ.ա. 95–55 թթ.)

Գործողություն՝ Ստեղծեց Մեծ Հայքի ամենահզոր թագավորությունը, որի սահմանները ձգվում էին Միջերկրականից մինչև Կասպից ծով։

Հիմնավորում՝ Նա վերածեց Հայաստանը տարածաշրջանային գերհզոր պետության, դարձրեց Արտաշատը և Տիգրանակերտը մշակութային կենտրոններ։

2. Արտաշես Ա (մ.թ.ա. 189–160 թթ.)

Գործողություն՝ Միավորեց Մեծ Հայքի տարածքները և հիմնեց Արտաշատ մայրաքաղաքը։

Հիմնավորում՝ Սկսեց միավորել հայ ցեղերը մեկ թագավորության մեջ, ինչն էլ դարձավ Մեծ Հայքի հզորացման հիմքը։

3. Տրդատ Գ Մեծ (287–330 թթ.)

Գործողություն՝ Հայաստանը հռչակեց քրիստոնյա առաջին պետություն աշխարհում (301 թ․)։

Հիմնավորում՝ Քրիստոնեության ընդունումը բերեց մշակույթի, գրերի ու կրթության զարգացում, իսկ եկեղեցին դարձավ պետության հենասյուն։

4. Աշոտ Ա Բագրատունի (885–890 թթ.)

Գործողություն՝ Վերականգնեց հայկական թագավորությունը արաբական տիրապետությունից հետո։

Հիմնավորում՝ Ստեղծեց Բագրատունիների թագավորությունը, ամրացրեց կենտրոնական իշխանությունը և խթանեց քաղաքաշինությունը։

5. Լևոն Բ Մեծագործ (1187–1219 թթ.)

Գործողություն՝ Կիլիկիայի Հայաստանը հռչակեց թագավորություն, հռչակվեց թագավոր 1198 թ․։

Հիմնավորում՝ Հզոր դաշնակիցներ ձեռք բերեց Եվրոպայից, զարգացրեց տնտեսությունը, մշակույթը, և Կիլիկիան դարձավ միջազգային ճանաչում ունեցող պետություն։

3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:

1. Քրիստոնեության ընդունումը Հայաստանում (301 թ․)

Փաստ՝ Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն։

Հիմնավորում՝ Դա փոխեց հայ ժողովրդի հոգևոր կյանքը, խթանեց գրերի ստեղծումը (405 թ․), դպրության և մշակույթի զարգացումը։

2. Հայոց գրերի ստեղծումը Մեսրոպ Մաշտոցի կողմից (405 թ․)

Փաստ՝ Ստեղծվեցին հայոց այբուբենը և գրականություն։

Հիմնավորում՝ Գրել-կարդալ կարող էին ոչ միայն հոգևորականները․ դա ապահովեց ազգային ինքնության պահպանումը դարերի ընթացքում։

3. Ավարայրի ճակատամարտը (451 թ․)

Փաստ՝ Հայերը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ կռվեցին պարսիկների դեմ՝ իրենց կրոն պաշտպանելու համար։

Հիմնավորում՝ Թեև ռազմականապես պարտվեցին, բայց պահպանեցին քրիստոնեությունը՝ ինչպես թշնամին, այնպես էլ դաշնակիցները հարգեցին այդ փաստը։

4. Սարդարապատի ճակատամարտը (Մայիս 1918)

Փաստ՝ Հայկական բանակը կանգնեցրեց թուրքական ներխուժումը՝ փրկելով ազգի ֆիզիկական գոյությունը։

Հիմնավորում՝ Հաղթանակը հնարավորություն տվեց հռչակել Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականի մայիսի 28-ին։

5. Հայոց ցեղասպանությունը (1915–1923 թթ․)

Փաստ՝ Օսմանյան կայսրությունը համակարգված կերպով բնաջնջեց 1.5 միլիոն հայերի։

🔎 Հիմնավորում՝ Դա փոխեց հայ ժողովրդի ճակատագիրը՝ տարրալուծվեց հազարավոր հայկական համայնքներ, և ձևավորվեց սփյուռքը։

4. Ներկայացնել  5 ամենակարևոր հայտնագործությունները:

1. Անիվը

📅 Մոտավորապես մ.թ.ա. 3500 թ․

🔎 Ինչու կարևոր է․ Առանց անիվի հնարավոր չէր զարգացնել տրանսպորտը, առևտուրը, արդյունաբերությունը։

2. Գրությունը

📅 Մ.թ.ա. մոտ 3200 թ․՝ Սումերներում

🔎 Ինչու կարևոր է․ Թույլ տվեց մարդկանց պահպանել տեղեկություն, պատմություն, օրենքներ, զարգացնել գիտությունը։

3. Էլեկտրականությունը

📅 19-րդ դար

Ինչու կարևոր է․ Բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները՝ լույսը, համակարգիչները, կապը, հիմնված են դրա վրա։

4. Տպագրական մեքենան (Գութենբերգ, մոտ 1440 թ․)

Ինչու կարևոր է․ Գիտելիքի տարածումը դարձավ հասանելի բոլորին։ Սկսվեց կրթության մասսայականացում։

5. Ինտերնետը

📅 20-րդ դարի վերջ

Ինչու կարևոր է․ Փոխեց աշխարհի կապը, մարդկանց շփումը, կրթությունը, առևտուրը ու գրեթե ամեն ինչ։

Տեղադրել բոլոր ամիսների հաշվետվությունները/ սեպտեմբերից մայիս  ամիսների/:

Տեղադրել համապատասխան հղումները.

Ուսումնասիրությունները

Նախագծերը

Թարգմանությունները

Մեկ էջի սահմանում  մանրամասն ամփոփել՝ ինչ թեմաներ ենք ուսումնասիրել:

7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

7-րդ դասարանում մենք ուսումնասիրեցինք միջնադարի պատմությունը՝ ուշադրություն դարձնելով ինչպես համաշխարհային, այնպես էլ հայոց պատմության կարևոր զարգացումներին։ Ահա ուսումնասիրված հիմնական թեմաները․

  1. Միջնադար հասկացությունը
    Սովորեցինք, որ միջնադարը տևել է 5-րդ դարից մինչև 15-րդ դար։ Այն մի շրջան է, որտեղ ձևավորվում են եվրոպական պետությունները, տարածվում է քրիստոնեությունը, և սկսվում են խաչակրաց արշավանքները։
  2. Մեծ Միգրացիաներ և Բարբարոս ցեղերը
    Ծանոթացանք գոթերի, հուների, վանդալների շարժումներին և դրանց ազդեցությանը Հռոմեական կայսրության անկման վրա։
  3. Ֆեոդալական կարգեր Եվրոպայում
    Ուսումնասիրեցինք ֆեոդալիզմի համակարգը՝ թագավորներ, բարոններ, ասպետներ, գյուղացիներ։ Սովորեցինք, թե ինչ էր վասալը և սյուզերենը։
  4. Քրիստոնեության տարածումը և եկեղեցու դերը
    Սովորեցինք, որ միջնադարում եկեղեցին մեծ իշխանություն ուներ։ Ծանոթացանք պապի (հռոմեական պապի) դերին։
  5. Իսլամի առաջացումը
    Ուսումնասիրեցինք իսլամի հիմնադիր Մուհամմեդ մարգարեին, ինչպես նաև իսլամական խալիֆայությունների տարածումն ու մշակույթը։
  6. Հայոց պատմություն միջնադարում
    • Բագրատունիների թագավորություն (885–1045 թթ.)՝ հիմնադրումը, Աշոտ Ա Մեծ, Սմբատ Ա, Գագիկ Ա թագավորները։
    • Անիի փառքի ժամանակները, ճարտարապետական հուշարձաններ։
    • Կիլիկիայի հայկական թագավորություն՝ հիմնադրում, հզորացում, թագավորներ՝ Լևոն Բ Մեծագործ և Հեթումյաններ։
    • Մոնղոլների և սելջուկների արշավանքները։
  7. Խաչակրաց արշավանքներ
    Պատճառներն ու նպատակները, ինչպես նաև դրանց ազդեցությունը Եվրոպայի և Մերձավոր Արևելքի վրա։
  8. Միջնադարյան քաղաքները, արհեստներն ու առևտուրը
    Սովորեցինք, թե ինչպես էին զարգանում քաղաքները, հայտնվում գիլդիաները, և ինչպես էր կատարվում միջնադարյան առևտուրը։
  9. Վերջին փուլ․ միջնադարից դեպի Նոր դարաշրջան
    Վերջում խոսեցինք վերածննդի ժամանակաշրջանի (Ռենեսանս), գրագիտության աճի և Գուտենբերգի տպագրության գյուտի մասին։

Գնահատիր ինքդ քեզ՝ հիմնավորելով:

9/10

Գնահատում է ծնողը՝ հիմնավորելով:

9/10

Posted in Հայոց լեզու 7

Բան  ունեմ  ասելու:  Վ.  Սարոյան  (հատված)

Փորձե´ք չափից    շատ    բան    չուզել,  թեև    կարևոր  չէ,  թե  որքան  եք  ուզում,  կամ  ինչքան  քիչ  եք  ստանում,  սրտաբեկ  տուն    մի´  գնացեք,  որովհետև  դուք  տեսաք  ու  զրուցեցիք  Ձմեռ պապի  հետ,  իսկ  նա  ձեզ  չտվեց  էն,  ինչ  ցանկանում  էիք:    Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է.  չէ՞  որ  աշխարհը  ձեզ  տրված    է  ապրելու  համար,  իսկ  աշխարհը  լավ  տեղ  է,  չէ՞  որ  դուք  ցերեկ  ունեք`  դպրոց  գնալու  և  խաղի  համար  ու  չէ՞  որ  գիշեր  ունեք`  տուն  վերադառնալու,  գրքեր  կարդալու,  անկողին  մտնելու  և  քնելու  համար.  չէ՞  որ  ձեզ  կյանք  է  տրված.  ոչ  ոք  ձեզ  չի  մեղադրելու  շատ  ուզենալու  համար.  սարսափելի  շատ  –  գոնե`    ամեն  Սուրբ  Ծնունդին,  –  բայց    վատ  մի´  զգացեք    դրա  համար,  որովհետև  դուք    ավելին  ունեք,  քան  որևէ  մեկը:  Իսկ  դու,  Ձմեռ  պապ,  քեզ    հիմարի  տեղ  մի´  դիր,  հա՞:  Նրանց  շարունակ  մի´    հարցրու,  թե  ինչ  են  ուզում.  նրանց  մի´  ստիպիր  կարծելու,  թե  դու  պատրաստվում  ես  տալու  իրենց  ուզած      ամեն  ինչը,      իսկ  հետո  բան  էլ  չես  տալիս:  Մի  քիչ  խելք    ունեցիր  էդ  գլխիդ  մեջ,    էլի:  Փորձիր  ցույց  տալ  նրանց,  թե  որչափ      արդեն    ունեն,  նույնիսկ  եթե  նրանք  աղքատ    են,    նույնիսկ  եթե      իրոք        կարիք  ունեն  թե´  իսկական  տների`  ապրելու  համար,  թե´  զգեստների,  թե´  ուտելիքի  և  թե´  բոլոր  մյուս  բաների:    Փորձի´ր  քաջալերել  նրանց`  հաճույք  զգալ    էն  բանից,  ինչ  որ  ունեն:  Նրանք  հավատում  են  քեզ,  ուրեմն    աշխատեցրու´  ուղեղդ:    Եթե  չես  կարողանում  նրանց  տալ  ինչ  ուզում  են,  փորձի´ր  նրանց  հասկացնել,  թե    որքան  արդեն  ունեն:  Քեզ  մի´  պահիր  հասարակ  մարդ  արարածի  պես.    նրանք  քեզ  հավատ  են  ընծայում,  նրանք  հավատացած  են,  որ  դու  կարող  ես    ցանկացած  բան    անել,    ամեն,  ամեն  ինչ,  իսկ  դու  անկարող  ես,  ուստի  թող  նրանք  դա  իմանան,  էդ  դեպքում  փշրված  սրտերով  չեն  վերադառնա  իրենց  ետնախորշերը:  Մենք  սիրում  ենք  քեզ,  Ձմեռ  պապ,  բայց  փորձի´ր  ուղեղդ  շարժել,    էլի:  Հարցն  իրերը      չեն,  որ  նրանք  ուզում  են    կամ  որոնց  կարիքն  ունեն,  ու  դու  պարտավոր  ես  դա  նրանց  սովորեցնել:    Դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  կարևոր  չէ`  ինչքան  քիչ  բան  ունեն,  նրանք  միշտ  էլ  կարող  են  ուրիշներին  տալ,  և  դու      պետք    է      սովորեցնես  նրանց,  որ  միայն  տալն  է  նրանց  երջանկացնելու:  Եվ  դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  իրենք  ստիպված  չեն      “ինչ-որ  բաներ”        տալ.  “ինչ-որ  բաները”  կարելի  է  գնել,    բայց  էն  լավ  բաները,  որոնք  կարող  են  տրվել,    չեն  կարող      գնվել:  Լավ  բաները  ծնվում  են  մարդկանց  մեջ,  և    դրանք  էնտեղ  են  միշտ`  սպասելով  դիմացինին  փոխանցվելուն:  Եվ  մարդկանց  նվիրելը    միակ  բանն  է,  որ  կարող  է  ցանկացած  մարդու  երջանկացնել:    Հիմա    դառնամ  ձեզ,  երեխանե´ր:  Սուրբ  Ծննդյան  տոնի  լույսերն  ավելի    պայծառ  չեն,  քան  ձեր  սեփական    լույսերը:  Աշխարհում  ավելի  հրաշալի  նվեր  չկա,  քան  էն,  որ  ինքներդ  ձեր  սիրելիներին  ասում  եք`  ես  սիրում  եմ  քեզ:  Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:  Ավելի  հանդիսավոր  ու  գեղեցիկ  օրեր  չկան,  քան  էն  հին,  բարի  ժամանակները,  որ  հիշում  եք`  ավելի  լավն  էին.  ավելի  լավ`    տալը,      քան    ստանալը:  Իսկ  ձեզնից    ամեն  ոք    կարող  է  տալ:  Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:  Ոչ  մի  ընծա    ավելի  թանկարժեք      չէ,  որքան  էն,  ինչ  տալիս  եք  ձեր  ունեցածից:  Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:  Սպասե´ք,  երեխանե´ր:  Արդեն  գիտեք,  որ  մնացածիս  պես  դուք  էլ  մեծանալու      և  գուցե  նույնիսկ  էն  ժամանակ  էլ  չիմանաք,  թե  ձեզնից  յուրաքանչյուրը  միշտ  ինչ  պետք  է  տար  և  ստանար  ու  գուցե    մտածեք,  թե  ինքներդ  էլ  չեք  ստացել  էդ  լավ  բաները,  երբ  երեխա  եք  եղել:  Դուք  պարտավոր  եք  իմանալ,  որ  լավ  բանը  ձեզ  համար,  մեզնից  յուրաքանչյուրի  համար  միայն  էն  է,  թե  մեզնից  ամեն  մեկն  ինչ  պետք  է  տա,  իսկ  մեզնից  ամեն  մեկը  շատ  մեծ  գործ  ունի  անելու`  ավելի  շատ,  քան  ինքը`  Ձմեռ  պապը:  Դուք  պարտավոր  եք  դա  իմանալ,  երեխանե´ր:  Եթե  երբևէ  ցանկանում  եք  երջանիկ  լինել,  դուք    պետք    է    սկսեք    էդ    մեծ    գործն    էսօրվանից:

Առաջադրանքներ

Ա) Քննարկե՛ք հետևյալ մտքերը․

  • Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է․․․
  • Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:
  • Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար: 
  • Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:

Բ) Առանձնացրե՛ք Ձմեռ պապին ուղղված խոսքերը։ Քննարկե՛ք այդ մտքերը։ Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Հիմնավորե՛ք։

Ա)

  • Չափից շատ բան չուզել՝ պետք է գնահատել ունեցածը, ոչ թե միշտ ավելին ուզել։
  • Սեր պարգևող սրտեր՝ ամենաթանկը՝ անշահախնդիր սերն է։
  • Բոլորս միլիոնատեր ենք՝ յուրաքանչյուրը կարող է տալ լավ բաներ՝ սեր, ջերմություն։
  • Ինչքան տաս, էնքան կստանաս՝ բարիությունը միշտ վերադառնում է։

Բ)

Ձմեռ պապին ուղղված խոսքեր՝

  • «Քեզ հիմարի տեղ մի դիր»,
  • «Մի հարցրու, թե ինչ են ուզում, եթե չես տալու»,
  • «Ցույց տուր, թե որքան արդեն ունեն»,
  • «Աշխատեցրու ուղեղդ»։

Քննարկում՝

Հեղինակը քննադատում է Ձմեռ պապին՝ պահանջելով, որ օգնի երեխաներին հասկանալ՝ կյանքում նյութականից կարևոր բաներ էլ կան։ Համաձայն եմ, քանի որ կարևոր է երեխաներին սովորեցնել գնահատել սերն ու հոգատարությունը։