Posted in ես և շրջակա

Մեր կեցվածքը։

Մարդու մաշկի տակ գտնվում են կմախքը և մկանները։ Կմախքը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի։ Այն մարմնի հենարանն է և պահպանում է ներքին օրգանները։

Կմախքը կազմված է ոսկորներից։ Մենք շարժվում ենք ոսկորների շնորհիվ։Մկանները ամրացած են ոսկորներին, և երբ նրանց կծկման ութուլացման շնորհիվ ոսկորները  շարժվում են, ինչի շնորհիվ շարժվում են մեր ձեռքերը, ոտքերը կամ ամբողջ մարմինը։

Մարդու կեցվածքը կախված է կմախքի և մկանների աշխատանքից։ Ճիշտ կեցվածքով մարդն ունի ուղիղ մեջք, լայն ուսեր, գլուխը բարձր է պահում և սլացիկ է։Բոլորովին այլ տեսք ունի վատ կեցվածքով մարդը,գլուխը և ուսերը կախված են,կուրծքը ներս է ընկած,ողնաշարը ծռված է։Այդ պատճառով վատ կեցվածք ունեցող մարդը դժվար է շնչում, սիրտն ու այլ օրգանները վատ են աշխատում։ Ճիշտ կեցվածք ունենալու համար անհրաժեշտ է պահպանել մի քանի կանոններ՝

  • Միշտ ուղիղ նստի՛ր՝ գլուխդ մի փոքր թեքելով առաջ։
  • Կրծքի և սեղանի միջև եղած տարածությունը պետք է հավասար լինի ափի լայնությանը։
  • Հենվի՛ր աթոռի թիկնակին։
  • Ձեռքերդ սեղանին դիր հանգիստ,առանց նրանց վրա հենվելու։
  • Ոտքերդ դի՛ր հատակին ամբողջ ներբաններով։
  • Քայլելիս  ուղիղ պահիր մարմինդ։
  • Եթե որևէ ծանրություն ես բարձրացնում, աշխատի՛ր այն հավասարաչափ բաշխել երկու ձեռքերի միջև։
  • Պետք է քնել ոչ շատ փափուկ, հարթ անկողնում։

Եթե մարդու մկանները թույլ են, ապա նա երբեք չի կարող լավ կեցվածք ունենալ։ Հետևաբար պետք է մարզել մկանները, իսկ դրա համար մենք պետք է զբաղվենք սպորտով։

Հարցեր և առաջադրանքներ

Ինչո՞ւ է կարևոր ճիշտ կեցվածք ունենալը։

 Եթե  չունենանք ճիշտ կեցվացք կարող ենք վատ շնչել և մեզ վատ զգալ։

Ինչո՞ւ վատ կեցվածքի դեպքում լավ չեն աշխատում մարդու թոքերը, սիրտը և այլ ներքին օրգաններ։

Եթե  չունենանք ճիշտ կեցվացք մեր թոքերը առողջ չեն լինի

Ի՞նչ պետք է անելմկանները զարգացնելու համար։պետքե մարզվել, առավոտյան լուսաբացին բակ իչնել և վազել ։

Posted in ես և շրջակա

Ձմեռ 10.12.2020

Ձմռանը ձյուն է գալիս: ԵՎ երեխաները խաղում ձյան հետ : ձմեռը ունի 3 ամիս Դեկտեմբեր,Հունվար Փետրվար, ձմռանը բոլոր ծառերի վրա տերև չկա և ծառերը տխրում են բայց միայ փշատերևն է ուրախ, ձմռանը արջը քուն է մտնում իսկ գարնանը արթնանում է :

Posted in ես և շրջակա

Լուսին

(տեղեկատվական)

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։

Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված․ հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը

մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։

Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։

Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր

փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։

Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։

Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։

Լուսինն իր լույսը չունի․ այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա

ընկած լույսը։

Հարցեր և առաջադրանքներ

Երկնային ի՞նչ մարմիններ ։

Աստղեր,Արև,Լուսին

Երկնային ի՞նչ մարմին է Երկիրը։

Երկիրը այն Մոլորակ է

Բնական ի՞նչ արբանյակ ունի Երկիրը։

Մերկուրի,Վեներա,Երկիր,Մարս,Յուպիտեր,Սատուրն,ՈՒրան,եպտուն

Ինչո՞վ է Լուսինը նման և ինչո՞վ է տարբերվում Արեգակից։

Արևը հզոր է Լուսնից  իր  չափերով  և լուսավորությանբ

Նկարի՛ր Արեգակնային  համակարգ։

Posted in ես և շրջակա

Ես և շրջակա աշխարհ 18.11.2020

Ես և շրջակա աշխարհ

Երկնային մարմիններ։

Աստղեր, արեգակ

Աստղեր

(տեղեկատվական)

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք

անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա

միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի

նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի

գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում

գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:

Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են

թվում:

Արեգակը նույնպես աստղ է ։ Այն շիկացած գունդ է, որը մշտապես լույս և ջերմություն է ճառագում։Արեգակը երկրին ամենամոտ աստղն է։Արեգակը մի քանի հարյուր անգամ մեծ է Երկրից։Արեգակը մեզանից գտվում է միլիոն կիլոմետր հեռավորության վրա,այդ պատճառով էլ այդքան փոքր է երևում։ Արեգակն է ջերմացնում և  լուսավորում մեր երկրագունդը։ Առանց արեգակի Երկրի վրա բույսեր, կենդանիներ և մարդիկ չէին լինի։

Հարցեր, առաջադրանքներ

Ի՞նչ են աստղերը։

Ի՞նչ է Արեգակը։

Ինչո՞վ են նման և տարբեր աստղերն ու Արեգակը։

 Շարունակի՛ր.

Երբ Արևը մայր է մտնում, …

Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, …

Այդ է պատճառը, որ …

3. Գրի՛ր հականիշ բառեր.

Մթնել -լուսանալ

Շատ -քիչ

Մեծ -փոքր

Տաք -սառը

Հեռու -մոտիկ

Մութ-լույս

Թույլ-ուժեղ

Posted in ես և շրջակա

Իմ առօրյան։ Օրվա ռեժիմ։

Համառոտ նկարագրի՛ր, թե ինչպես է սկսվում քո օրը։

Շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ամեն ինչ հասցնել կատարել՝ և՛ դասերը սովորել, և՛ հյուր գնալ, և՛ խաղալ։

Ամեն ինչ հասցնելու համար կարևոր է ճիշտ պլանավորել օրը, այսինքն՝ ունենալ օրվա ռեժիմ։

Օրվա ռեժիմը օգնում է մեզ ամեն ինչ ժամանակին կատարել, չհոգնել և ունենալ լավ տրամադրություն։

Այսպիսով շատ կարևոր է ունենալ օրվա  ռեժիմ և հետևել դրան։ Այդ դեպքում դուք ճիշտ կվարվեք, օչեք հայտնվի դժվար իրավիճակներում և ամեն ինչ կհասցնեք։

Հետևելով օրինակին՝ կազմիր քո օրվա ռեժիմը։

7:30Վերկաց։ Մարմնամարզություն
7:40Նախաճաշ
8:30Գնալ դպրոց
9․00-13․30Դասեր
13:35-16:30Երկարացված օրվա կազմակերպում
16:30Հաճախել  տուն
17:00Հանգստի  ժամ
22:00Լոգանք  ընդունել և քնել