Posted in Մայրենի

Ինքնաստուգում

Կարդա՛, լրացրո՛ւ բաց թողած տառերը։

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևէ գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր
այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր: 

Ես իմացա, որ դինոզավրերը 10-40հատ ձու են դնում։

3.Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝

երփներանգ, սաղարթ, ճամփա, մտածել

Երփներանգ-գույնզգույն

սաղարթ-տերև

ճամփա-ճանապարհ

մտածել-մտորել

4․ Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ, ամենամեծ, բարի, արևելք

Էգ-արու

ամենամեծ-ամենափոքր

արևելք-արևմուտք

5․Բացատրի՛ր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել, ասֆալտապատ, վայրէջք, սաղարթախիտ

Ոսկեզոծել-ոսկու շերտով պատել

ասֆալտապատ-ասֆալտով պատված՝ ծածկված

վայրէջք-դեպի վայր իջնելը

սաղարթախիտ-խիտ սաղարթ ունեցող

6.Կազմի՛ր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ, օր, ոսկի, եղբայր

Երբ-երբեմն

օր-այսօր

ոսկի-ոսկեզօծ

եղբայր-հորեղբայր