Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը բացառիկ արժեքավոր ձեռագիր հավաքածու ունեցող գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան է։ Մատենադարանի պատմությունը գալիս է դարերի խորքից, հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում: 1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան:«Մատենադարան» նշանակում է ձեռագրերի պահոց՝ մատյանների դարան, հավաքածու:
Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ Ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է, մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն:
Մատենադարանի շենքը խորանարդաձև է և կառուցված է մոխրագույն բազալտից։ Այն նախագծվել է Մարկ Գրիգորյանի կողմից և կառուցվել 1945-1959 թթ.։ Մատենադարանի շենքի ներքին հարթակում տեղադրված են Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ ու կենսագիր Կորյունի արձանները, նաև հայոց այբուբենի 36 տառերը (քանդակագործ` Ղուկաս Չուբարյան)։ Քանդակախմբին կից պատին արձանագրված է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
Մատենադարանի շենքի ճակատային պատի երկայնքով՝ մուտքի աջ և ձախ կողմերին տեղադրված են հայ գիտնականներ Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի արձանները։
Հայկական ձեռագրերը
Հայկական ձեռագրերը հարուստ են գեղեցիկ և գունազարդ մանրանկարներով, որոնց գույները դեռևս այնքան վառ են, որ թվում է թե բոլորովին վերջերս են ներկվել։ Մանրանկարիչները օգտագործել են միայն բնական ներկեր, ինչպես օրինակ «Որդան կարմիր» կոչվող ներկը, որը ստացել են միևնույն անունը կրող միջատից։
«Մշո ճառնդիր»-ը հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է: Ունի 601 մագաղաթյա թերթ, յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է:
«Տոնացույց»-ը հայերեն ամենափոքր ձեռագիրն է։ Այն գրվել է Կաֆայում 1434 թվականին: Կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ։ Տարվա տոնակարգը ցույց տվող գիրք է։
Լրացուցիչ նյութեր՝
Նախագծի անվանումը`Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն
Ժամկետ` դեկտեմբերի 1-15-ը:
Մասնակիցներ`Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարաններ
Ընթացք՝ Սովորողները նախապես տեղեկութուններ են հավաքում Մատենադարանի մասին, պատրաստում հարցազրույցներ, տեսաֆիլմեր, իսկ վերջում միասին այցելում ենք Մատենադարան
- Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանաը։Մատենադարանը գտնվում է Կենտրոն համայնքում։
- Հյուսիսային դպրոցից Մատենադարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում։Հյուսիսային դպրոցից Մատենադար հասնելու համար անցնում ենք Րաֆֆու փ․,Սեբաստիա․փ,Իսակովի պողոտա ,Հաղթանակի կամուրջ և Մաշտոցի պողոտայի վերջ և հասնում ենք Մատենադարան։Այստեղ պահվում են 5-րդ դարում գրված ձեռագիր մատյանները։
- Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան։
- Ացնում ենք Կոյնակի և գինու գործարաններ, Հաղթանակի կամութջը, Սուրբ Սարգիս եկեղեցին, Չարենցի տունթանգարան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Վ․ Սարոյանի արձան։
- Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում
- Անանիա Շիրակացի, Մ․ Խորենացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Տաթևացի, Մխիթար Գոշ, Ֆրիկ, Մ․ Մաշտոց և Կոյրուն։
- Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում։Հայկական ձեռագրեր և Մագաղակներ պահում են նաև օտարալեզու ձեռագրեր։