Posted in Հայրենագիտություն

Այցելություն Մատենադարան․ նախագիծ

  • Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանաը։Մատենադարանը գտնվում է Կենտրոն համայնքում։
  • Հյուսիսային դպրոցից Մատենադարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում։Հյուսիսային դպրոցից Մատենադար հասնելու համար անցնում ենք Րաֆֆու փ․,Սեբաստիա․փ,Իսակովի պողոտա ,Հաղթանակի կամուրջ և Մաշտոցի պողոտայի վերջ և հասնում ենք Մատենադարան։Այստեղ պահվում են 5-րդ դարում գրված ձեռագիր մատյանները։
  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան։
  • Ացնում ենք Կոյնակի և գինու գործարաններ, Հաղթանակի կամութջը, Սուրբ Սարգիս եկեղեցին, Չարենցի տունթանգարան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Վ․ Սարոյանի արձան։
  • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում
  • Անանիա Շիրակացի, Մ․ Խորենացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Տաթևացի, Մխիթար Գոշ, Ֆրիկ, Մ․ Մաշտոց և Կոյրուն։
  • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում։Հայկական ձեռագրեր և Մագաղակներ պահում են նաև օտարալեզու ձեռագրեր։

Մատենադարան

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը բացառիկ արժեքավոր ձեռագրական հավաքածու ունեցող գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան է։ Մատենադարանի պատմությունը գալիս է դարերի խորքից, քանի որ նրա հավաքածուի հիմքը Ամենայն Հայոց կաթողիկոսության՝ Սուրբ Էջմիածնի ձեռագրական հավաքածուն է, որը մինչև 1939 թ. Երևան տեղափոխվելը, արդեն կոչվում էր «Մատենադարան» (այս բառը նշանակում է ձեռագրերի պահոց՝ մատյանների դարան, հավաքածու):
Հայոց կաթողիկոսարանում հայերեն մատյաններ գոյություն են ունեցել դեռևս Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից՝ 5-րդ դարի սկզբներից, իսկ հետագայում, կաթողիկոսարանը հաստատվել է տարբեր վայրերում, սակայն մշտապես ունեցել է ձեռագրական հավաքածու։ 1441 թ., երբ Հայոց կաթողիկոսական աթոռը վերահաստատվեց հիմնադրման վայրում՝ Ս. Էջմիածնում, հիմք է դրվել կաթողիկոսարանի նոր մատենադարանին, որի հավաքածուն հետագա դարերի ընթացքում աճել է։
Էջմիածնի Մատենադարանում ձեռագրական հավաքածուի կարգավորումն ու մատյանների համարակալումը սկսվում է 1828 թ., կազմվել է ձեռագրերի առաջին համառոտ ցուցակը (312 ձեռագիր)։ 1837 թ. կազմվել է երկրորդ՝ ավելի ընդարձակ ցուցակը (2340 ձեռագիր)։ 1892 թ. Էջմիածնի Մատենադարանում կար 3158, իսկ 21 տարի անց՝ 1913 թ.՝ 4060 ձեռագիր։

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է կիսաազնվական Վարդանի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ-ին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել է ռազմական գործին: 394 թ-ին դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:

Սահակ Ա Պարթև

Սահակ Պարթևը Ներսես Ա Մեծ կաթողիկոսի և Տարոնի իշխան Վարդան Մամիկոնյանի դուստր Սահանդուխտի որդին է: Նրան խնամել ու կրթել է պապը` Վարդան Մամիկոնյանը: Տևական ժամանակ ուսանել է Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի ճանաչված դպրոցներում, տիրապետել է հունարենին, ասորերենին և պարսկերենին: Ձեռնադրվելով եպիսկոպոս` իր 60 աշակերտների հետ կրոնավորել է Սբ Էջմիածին վանքում: Կաթողիկոս ընտրվելուց հետո աջակցել է Խոսրով Գ թագավորին` վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Սակայն Սասանյան արքունիքը 389 թ-ին Խոսրով Գ թագավորին բանտարկել է Անհուշ բերդում, իսկ Սահակ Ա Պարթևին աստիճանազրկել՝ նրա հայրապետությունը համարելով անվավեր: Հայոց նոր՝ Վռամշապուհ թագավորի աջակցությամբ Սահակ Պարթևը վերահաստատվել է իր աթոռին: Նրա միջնորդությամբ Պարսից Վռամ III Կրման արքան վավերացրել է հայ նախարարների Գահնամակը (Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների տեղերի, գահերի կամ պատվաստիճանների վավերական ցուցակ). Մամիկոնյաններին շնորհել է 5-րդ գահը և Համազասպ Մամիկոնյանին ճանաչել Հայոց սպարապետ: 

Ձեռագիր մատյաններ

Հայկական ձեռագրերի (մագաղաթե, թղթե, ավելի քան 25 000՝ աշխարհի տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում, որից շուրջ 14 000-ը՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում) զգալի մասը պատկերազարդ է, հիմնականում՝ Ավետարան, սակավ՝ Աստվածաշունչ, Տոնական, Ճաշոց և այլն։ Մեզ հասած հնագույն չորս թեմատիկ մանրանկար (6–7-րդ դարերում) կցված են «Էջմիածնի Ավետարան-ին (989, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. N 2374) և գեղարվեստական արժանիքներով, ինքնուրույն պատկերային մտածողությամբ հիշեցնում են Լմբատի և Արուճի 6–7-րդ դարերում որմնանկարներն ու պատկերացում են տալիս վաղ քրիստոնեական պատկերարվեստի մասին։ Լրիվ պատկերազարդ մատյաններ պահպանվել են 9-րդ դարից։ Հնագույն և փայլուն նմուշը «Մլքե թագուհու Ավետարանն» է (862, Վենետիկի Մխիթարյանների մատենադարան, ձեռ N 1144/86), որը, ինչպես և «Կարսի Ավետարանը», «Տրապիզոնի Ավետարանը», «Մողնու Ավետարանը» մանրանկարազարդվել է Արծրունիների և Բագրատունիների թագավորությունների շրջանում, 9-ից 11-րդ դարերում։ Հայկական մանրանկարչությունը հարուստ է ոճերի և տեղական դպրոցների, մատյանների ձևավորման մեջ խորանների, գլխազարդերի, լուսանցազարդերի, սկզբնաթերթերի, տերունական պատկերների կիրառման ու կերպավորման, գույնի և ռիթմի զգացողության բազմազանությամբ։

Որդան կարմիր

Որդան կարմիրը կամ կարմրորդերը կոկցիդների ենթակարգի տարբեր ընտանիքների միջատներ են, որոնց էգերն օգտագործվում են կարմիր ներկի՝ կարմինի ստացման համար: Առավել արժեքավոր են հայկական, մեքսիկական և լեհական որդան կարմիրները: Հայաստանում տարածված որդանների 3 տեսակից ներկ ստանալու համար օգտագործվել է միայն մեկը՝ բուն հայկական կամ արարատյան որդան կարմիրը, որը ներկայումս հանդիպում է Արարատյան դաշտի աղուտներում և բնաշխարհիկ է:Հայկական որդան կարմիրը ներկատու հայտնի միջատներից ամենախոշորն է: Նրա էգերն անթև են, ձվաձև, ունեն 4–12 մմ երկարություն: Արուները թևավոր են, երկար հովհարաձև պոչով, մարմնի երկարությունը 2–3 մմ է: Ունեն բարդ ֆասետային աչքեր:Այս միջատի գրեթե ողջ կյանքն անցնում է հողում: Հասուն արուն մաշկափոխությունից հետո դուրս է գալիս հողի մակերևույթ, բեղմնավորում մինչև 70 էգի և 3–4 ժամ անց սատկում: Բեղմնավորումից հետո էգերը մտնում են հողի տակ, այնտեղ դնում մոտ 800 ձու և 7–8 օր անց նույնպես սատկում: Ապրիլի վերջին–մայիսի սկզբներին ձմեռած ձվերից դուրս են գալիս թրթուրները: Նրանք բարձրանում են իրենց կերաբույսերի՝ որդանխոտի ու եղեգի մատղաշ տերևների վրա, ապա նորից մտնում են հողի տակ և կպչում-մնում կերաբույսերի ստորգետնյա ցողուններին ու արմատներին: Զարգացման մի քանի փուլ անցնելուց հետո թրթուրները դառնում են հասուն միջատներ և սեպտեմբերից, 35–40 օր շարունակ, վաղ առավոտյան դուրս են գալիս հողի մակերևույթ` դարձյալ բեղմնավորվելու: Հենց այդ ժամանակ էլ նրանց հավաքում են ներկ ստանալու համար, որը նույնպես կոչվում է որդան կարմիր: 1 հա-ից կարելի է հավաքել մինչև 25–30 կգ միջատ: Հնուց ի վեր այդ նպատակով օգտագործվել են միայն էգերը, հավանաբար այն պատճառով, որ արուներն ավելի փոքր են, և նրանց հավաքելը դժվար է, պարունակած ներկանյութն էլ՝ քիչ: Որդան կարմիր ներկը շատ պայծառ է, չափազանց կայուն` լույսի, ժամանակի և այլ գործոնների նկատմամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *