Posted in Հայրենագիտություն

Սահակ Ա Պարթև

Սահակ Ա Պարթև

Սահակ Պարթևը Ներսես Ա Մեծ կաթողիկոսի և Տարոնի իշխան Վարդան Մամիկոնյանի դուստր Սահանդուխտի որդին է: Նրան խնամել ու կրթել է պապը` Վարդան Մամիկոնյանը: Տևական ժամանակ ուսանել է Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի ճանաչված դպրոցներում, տիրապետել է հունարենին, ասորերենին և պարսկերենին: Ձեռնադրվելով եպիսկոպոս` իր 60 աշակերտների հետ կրոնավորել է Սբ Էջմիածին վանքում: Կաթողիկոս ընտրվելուց հետո աջակցել է Խոսրով Գ թագավորին` վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Սակայն Սասանյան արքունիքը 389 թ-ին Խոսրով Գ թագավորին բանտարկել է Անհուշ բերդում, իսկ Սահակ Ա Պարթևին աստիճանազրկել՝ նրա հայրապետությունը համարելով անվավեր: Հայոց նոր՝ Վռամշապուհ թագավորի աջակցությամբ Սահակ Պարթևը վերահաստատվել է իր աթոռին: Նրա միջնորդությամբ Պարսից Վռամ III Կրման արքան վավերացրել է հայ նախարարների Գահնամակը (Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների տեղերի, գահերի կամ պատվաստիճանների վավերական ցուցակ). Մամիկոնյաններին շնորհել է 5-րդ գահը և Համազասպ Մամիկոնյանին ճանաչել Հայոց սպարապետ: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *