Posted in Հայրենագիտություն, Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագիծ

Ո՞վ է Մխիթար Սեբաստացին:

Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը:  Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ: 1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Համառ ու հետևողական գործունեություն է ծավալել`   պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ: Միաբանությունը 1772թ. երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811թ. հաստատվել է Վիեննայում: Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։ Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները:

Հաշվել, թե՞ ընտանիքում քանի սեբաստացի կա:Մեր ընտանիքում կա երկու սեբաստացի

Posted in Մայրենի, Սեբաստացու օրեր

ճամբարային երկրորդ շաբաթ

Ողջույն ձեզ հետ 3.2 Դասարանի սովորող Սարոյան Նարեն է:Ես ուզում եմ պատմել ճամբարային երկրորդ շաբաթը:Մենք այս շաբաթ գնացել ենք մեր դասարանի հետ ջրվեժ անտառապարկ,գնացել ենք լողի,դուրս ենք եկել բակ ձնագնդի խաղացել,պատրաստել ենք իքնաշեն խաղալիքներ,պատրաստել ենք դդմով թխվացք։Դե այսքանը ստեսցյուն։

Posted in Սեբաստացու օրեր

Ես սեբաստացի եմ

Ես Նարե Սարոյանն եմ։ Ես և եղբայրս սեբաստացի ենք, քանի որ սովորում ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուիսային դպրոցում։Իմ ուսուցչուհու անունը ընկեր Սեդա է, նա նույնպես սեբաստացի է։ Նա շատ գեղեցիկ է ու բարի։ Հյուսիսային դպրոց այս տարի եմ տեղափոխվել։ Իմ դպրոցը շատ է տարբերվում նախկին դպրոցից, այստեղ պատերը գունազարդ են, բակում շատ ծառեր կան, որտեղ մենք անում ենք մեր դասերը։ Դպրոցը նախկին դպրոցից տարբերվում է նրանով, որ այստեղ մենք աշխատում ենք և սովորում մեր նոթբուքերով։