Posted in Հայրենագ իտություն 2021 2022, Հայրենագիտություն

Երևանի ձիարձանները

Այսօր Սասունցի Դավթի արձանի տեղադրման 60 ամյակն է - YouTube
«Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձաների ցանկում։

Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձաների ցանկում։

Գայը (Հայկ Բժշկյանց, 1887-1937թթ.) սովետական բանակի հայազգի հրամանատար էր, Քաղաքացիական Պատերազմի հերոս, սովետա-լեհական պատերազմի մասնակից, Հայաստանի ժողկոմ (1922թ.-ին), կորպուսի հրամանատար (գեներալ-գնդապետ): Հուշարձանը գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից։ Նրանցից էր Վիտալի Լիխովիդսկին։
Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Երևանիկենտրոնում՝ Տիգրան Մեծի Պողոտայում , Սուրբ Գրիգոր լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում, տեղադրվել է 2002 թվականին։
Հուշարձանի հուշաքարի բացումը տեղի է ունեցել 1995 թվականի մայիսի 8-ին Մարշալ Բաղրամյանի Պողոտայում, Հայաստանի Ամերիկայի համալսարանի շենքի դիմաց։Հուշարձանը կառուցված է բրոնզիցու գրանիտից, բարձրությունը 9 մետր է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *