Posted in Մայրենի

Աշնանային Օր

Աշնանային մի գեղեցիկ օր ես ու տատիկս որոշեցինք այգին ու ծաղկանոցը կարգի բերել։Աշնանային այգին շատ գեղեցիկ էր ։Ծառերի վրա մնացել էին հատուկենտ մրգեր,որոնց թողել էին թռչունների համար։Ծառերը գոծածկված էին ոսկեզօծ խաշամով ,կարծես դեղին շղարշով ծածկված լինեին։Ես ու տատիկս սկսեցին մաքրել այգին։ Հանկարծ ուժեղ քամի բարձրացավ , երկնքում կարծես դեղին հրդեհ լիներ, գետինը ծածկվեց դեղին բոցերով ։Մենք սկսեցինք հավաքել տերևները ,որպեսզի այգին մաքուր լինի, քամին տերևները ցաք ու ցրիվ չանի։Հողից հաճելի, խոնավ բուրմունք էր գալիս։Հետո կարգի բերեցինք ծաղկանոցը։Մաքրեցինք ավելորդ չոր ճյուղերը տերևները, հավաքեցինք ծաղիկների սերմերը , որպեսզի գարնան գալուն պես նորից ցանենք։Իջավ աշնան մշուշոտ երեկոն ։ Ուժեղ քամուց ծառերը տերևաթափ էին եղել և մերկ կանգնել էին քամու դիմաց։

Posted in Բնագիտություն 2022-2023

Հատակագիծ և քարտեզ: Մասշտաբ: Պայմանական նշաններ

Երկրագնդի և նրա առանձին մասերի ուսումնասիրման բազմաթիվ եղանակներ կան:
Երկրի մակերևույթն ուսումնասիրում են նաև նկարով, օդալուսանկարով     (ինքնաթիռից     նկարված): Տիեզերքից արված լուսանկարներով, հատակագծերով ու քարտեզներով: Այս եղանակներն իրարից խիստ տարբերվում են: Ի տարբերություն մյուսների հատակագծերն ու քարտեզները ցույց են տալիս, թե տեղանքում ինչ օբյեկտներ կան, ինչպիսին է դրանց փոխադարձ դիրքը, որքան է հեռավորությունները միմյանցից և այլն:

Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Օրինակ,  ձեր բնակավայրի հատակագծում կարող եք գտնել ձեր դպրոցը, մշակութային կառույցները, մարզադպրոցները, փողոցը և տունը: Երևանում և ՀՀ շատ քաղաքների ավտոկանգառներում կան փոքրիկ շինություններ, որտեղ տեղադրված է տվալ քաղաքի հատակագիծը:
Սակայն մեծ տարածքները,  ամբողջ երկրագունդը, մայրցամաքները, հարթավայրերը կամ լեռնաշղթաները, մանրամասն պատկերել հնարավոր չէ: Այդ դեպքում պատկերում են միայն խոշոր և կարևոր օբյեկտները: Այդպիսի պատկերը քարտեզն է:
Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդհանրացված պատկերն է, որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Պարզ է, որ հատակագծի կամ քարտեզի վրա տարածքներն իրենց իրական չափերով հնարավոր չէ պատկերել: Դրանք պատկերվում են փոքրացված չափերով, իսկ թե քանի անգամ է փոքրացված (տասը, հազար, միլիոն), ցույց է տալիս տվալ քարտեզի կամ հատակագծի մասշտաբը:
Այսպիսով, մասշտաբը ցույց է տալիս, թե հատակագծի կամ քարտեզի վրա պատկերված տարածքը քանի անգամ է փոքրացված իրական չափերից:
Եթե քարտեզի վրա գրված է 1:1 000 000, դա նշանակում է, որ այդ քարտեզի վրա պատկերված 1 սմ հեռավորությամբ երկու կետերի իրական հեռավորությունը 1000000 սմ (10 կմ) է:
Իսկ ինչպե՞ս կարող ենք օգտվելով քարտեզի մասշտաբից, հաշվել որևէ երկու կետերի հեռավորությունը: Չափում ենք քարտեզի կամ հատակագծի վրա այդ կետերի հեռավորությունը և այն բազմապատկում մասշտաբով:
Բոլոր հատակագծերն ու քարտեզներն ունեն ոչ միայն մասշտաբ, այլև հատուկ պայմանական նշաններ, որոնք օգտագործվում են ճահիճ, անտառ, ավազային անապատ, օգտակար հանածոյի հանքավայր, երկաթուղի, քաղաք և այլ օբյեկտներ պատկերելու համար: Պայմանական նշանները հանդիսանում են հատակագծերը և քարտեզները ընթերցելու, դրանց բովանդակությունը հասկանալու բանալին:
Հատակագծերի պայմանական նշանների տեսքը և ձևը հիշեցնում են պատկերվող առարկաները և դրանց բնորոշ գծերը:
Կան գծային պայմանական նշաններ, որոնցով պատկերում են գետերը, երկաթուղիները, սահմանները:

Հարցեր

  1. Ի՞նչ է քարտեզը:Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդհանրացված պատկերն է, որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
  2. Ի՞նչ է հատակագիծը:Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
  3. Ի՞նչ է ցույց տալիս մասշտաբը: մասշտաբը ցույց է տալիս, թե հատակագծի կամ քարտեզի վրա պատկերված տարածքը քանի անգամ է փոքրացված իրական չափերից:
Posted in Մաթեմատիկա

Անկյուններ և նրանց չափումը

Անկյուններ և նրանց չափումը

Դասարանական և տնային առաջադրանքներ

1․ Ի՞նչ է անկյունը։Մեկ կետից դուրս եկող երկու ճառագայթներով կազմված պատկերը

կոչվում է անկյուն։

2․ Ո՞րն է անկյունների չափման միավորը։Աստիճան

3․ Քանի՞ աստիճան է ուղիղ անկյունը։90 աստիճան

4․ Քանի՞ աստիճան է փռված անկյունը։180 աստիճան

5․ Ինչպիսի՞ անկյունն է կոչվում սուր անկյուն։90 աստիճանից  փոքր  անկյունները կոչվում են սուր անկյուն։

6․ Ինչպիսի՞ անկյուննէ  կոչվում բութ անկյուն։ 90 աստիճանից բարձր անկյունները կոչվում են բութ անկյուններ։         ՝        

7․ Ո՞ր ուղիղներն են կոչվում ուղղահայաց ուղիղներ։ Երկու ուղիղներ հատվելիս անյուններ են կազմում։ Այն ուղիղները, որոնց

հատումից ստացվող անկյուններն ուղիղ են, կոչվում են ուղղահայաց

ուղիղներ։

8 Կառուցե՛ք որևէ անկյուն։ Անկյան մեջ նշե՛ք որևէ կետ և հատվածով այն միացրե՛ք անկյան գագաթին։ Քանի՞ անկյուն է ստացվում։

9 Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե փռված անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք երկու հավասար մասերի։ Կստացվի ուղիղ երկու անկյուն։

10 Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե բութ անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք երկու հավասար մասերի։ Կստացվի երկու սուր անկյուն։

11 Ուղիղ անկյունը բաժանել են երկու մասերի այնպես, որ նրանցից մեկը երկու անգամ մեծ է մյուսից։ Գտե՛ք այդ անկյունների մեծությունները։ 90:3=30

12 Կատարե՛ք գործողությունները

739   (296-18) – (644-600)   2=205354

                      
                      
  296   644  739   44 
  18  600 x278  x 2 
  278   44 5912  88 
           5173       
          1478        
          205442      
 20544 2              
    8 8              
 20535 4              
                      
                      
                      
                      
                      
                      
                      

3680:20-(394-90):2=32

                     
                     
  394  3680 20        
  90 20 184       
  304  168           
      160           
        80          
        80          
          0          
 3042                
2 152  184         
 10     152         
10      032         
 04                 
  4                 
   0                 
                     
                     

13. Եթե տրված թիվը նախ բազմապատկենք 27-ով, ապա ստացված արդյունքին գումարենք 5, կստանանք 5։ Ո՞րն է այդ թիվը։ 0

14 AB հատվածը C և D կետերով բաժանված են  AC, CD և DB երեք մասերի։  AC հատվածն ունի 18մմ երկարություն, CD հատվածը ՝ 15մմ-ով ավելի, քան AC-ն, իսկ  DB հատվածը՝ 7մմ-ով ավելի, քան AC և CD հատվածների երկարությունների գումարը։ Որքա՞ն է  AB հատվածի երկարությունը։ AC=18մմ  CD=AC+15=33մմ CD=AC+CD+7մմ=58մմ

AB=AC+CD+DB=18+33+58=109մմ

15 Գործվածքի կտորի երկարությունը 48մ էր։ Նրանից 7 անգամ կտրել են 3-ական մետր։ Քանի՞ մետրով է ամբողջ կտորի երկարությունը մեծ մնացորդի երկարությունից։ 48-(7×3)=27 48-27=21մ