Posted in Մայրենի

Արևի մոտ

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: ճրագ — լամպ, քարափ — քարաժայռ, գիշերահավ — գիշերային թռչուն, անգութ — անխիղճ, որոճել — ծամել։
  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին: Տղա — որբ,խեղճ ։ Հովիվ — աղքատ,բարի։
  • Բացատրի՛ր վերնագիրը: Վերնագիրը ոչթե արևի մասին էր այլ ընտանիքի ։
  • Պատմվածքից դո՛ւրս  գրիր բաղադրյալ  (բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր ) բառեր:
  • Պարզ
  • երեխա
  • հարուստ
  • արևը
  • լուռ
  • մունջ
  • Բաղադրյալ
  • անցուդարձ
  • գիշերահավեր
  • քարափներ։
Posted in Հայրենագիտություն

Մխիթար Սեբաստացի. Մխիթարյան Միաբանություն

Լուսնակրում՝ Մխիթար Սեբաստացին է

Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում, Օսմանյան կայսրությունում: Նա Հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ է, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։
Մխիթար (աշխարհիկ անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ): Ձեռնադրվել է կուսակրոն քահանա( իրավունք չուներ ամուսնանալու, ընտանիք կազմելու)։ 1701 թվականին Կոստանդոպոլսում, քսանհինգ տարեկան հասակում, Մխիթարը մի խումբ երիտասարդների հետ հիմնադրեց Մխիթարյան միաբանությունը: Ընդամենը երկու տարի հետո Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով  միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր Վենետիկում։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում սկսել է վանքի կառուցմանը։


1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ ։ Երկու տարի անց, 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա հետազոտական աշխատանքները է արել, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ անուններով:
Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:
Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն:

Մխիթարյան Միաբանություն

Վենետիկի Սուրբ Ղազար կղզի


Միաբանություն բառի նշանակությունը`
միաբան լինելը, մի գաղափարի շուրջ հավաքվել
համերաշխություն, համաձայնություն միասնություն կրոնավորների համայնական կյանք մի վանքում
միաբանների վանք մի վանքում ապրող միաբանների ամբողջությունը։
Հոմանիշներ
(կրոն․) եղբայրություն, ուխտ, (կրոնավորների համայնք)
Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է: Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Մխիթարի եւ նրա առաջին աշակերտների կարգախոսն էր.<<ազգը չզոհել կրոնին եւ կրոնը՝ ազգությանը>>։
Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական գրքեր և հոդվածներ։ Հետապնդումների հետևանքով միաբանությունը երկար ժամանակ գտնվում է թափառումների մեջ և միայն 1717 թ. սեպտեմբերին մխիթարյանները հաստատվում են Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում են մինչ օրս: Այն ենթարկվում էր Վենետիկին: Միաբանությունը երկու ճյուղ ուներ՝ կրոնական և հայագիտական: Նա կառուցում է մեծ վանք, հիմնադրում է ձեռագրատուն, աշխարհով մեկ փնտրում և կորստից փրկում է մեծարժեք գրչագրեր, կազմում բառարաններ, դասագրքեր, հրատարակեւմ շատ կարևոր պատմական նշանակություն ունեցող գրքեր ու հոդվածներ,դաստիարակում աշակերտներ` պատրաստ նվիրվելու գիտությանն ու կրթական գործին:

Աշխարհի տարբեր ծագերում 1736 թվականից մինչ մեր օրերը գործել է շուրջ 30 Մխիթարյան վարժարան։

Posted in Բնագիտություն 2022-2023

Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Հարթավայրեր և լեռներ

Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ և այլն: Երկրի մակերևույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներ­գիան, հոսող ջուրը, քամին, սառցադաշտերը, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:

Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարները, լցնում իջվածքները և հարթեցնում մակերևույթը: Արտածին ուժերին միլիոնավոր տարի­ներ են անհրաժեշտ՝ լեռները հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների ընթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:
Այսպիսով՝ ներծին և արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերը:
Երկրի մակերևույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ: Առանձնացնում են բարձրության երկու տեսակ՝ բա­ցարձակ և հարաբերական:
Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:
Օրինակ՝ Երևանի բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: Ծովի մակարդակից Երկրի մակերևույթի ա­մենաբարձր կետը Ջոմոլունգմա (էվերեստ) լեռնագագաթն է՝ 8848 մ:
Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունը Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝  5165 մ — 1000 մ = 4165 մ:
Երկրի մակերևույթի հիմնական ձևերից ծանոթանանք հարթավայրերին:  Հարթավայրերը ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, ընդարձակ տարածություններն են:   Հարթավայրերը զբաղեցնում են ցամաքի մակերևույթի 3/5 մասը: Հարթավայրերն առաջանում են տարբեր ճանապարհով:

  1. Լեռների քայքայման հետևանքով: Հնագույն լեռները միլիոնավոր տարիների ընթացքում արտածին ուժերի ազդեցությամբ քայքայ­վում են ու վերածվում հարթ տարածքների:
  2. Ծովի հատակի բարձրացման պատճառով: Երկրակեղևի ուղղաձիգ շարժումների հետևանքով՝ նստվածքներով ծածկված ծովի հատակը դանդաղ բարձրանում է և վերածվում ցամաքի:
  3. Լավային հոսքերի հետևանքով: Հրաբխի ժայթքումից առաջացած լավան հոսելով լցվում է գոգավոր տարածություններ և հարթեցնում: Նման ձևով առաջացած հարթավայրերը սովորաբար փոքր են լի­նում, օրինակ՝ մեր երկրում՝ Աշոցքի, Կոտայքի և այլ հարթավայ­րի։
  • Գետերի ջրաբերուկների կուտակ­ման հետևանքով: Խոշոր գետերի մի­ջոցով տեղափոխված նյութերը (գլա­քար, խիճ, ավազ, տիղմ և այլն), կուտակվելով, առաջացնում են հարթա­վայրեր: Նման եղանակով գոյացած աշխարհի խոշոր հարթա­վայրերից են՝ Ամազոնի, Մեծ Չինական, Միջագետքի  և այլն:

Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած բարձրության՝ հարթավայրերը լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից բարձր) և ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):

Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը: Երկրի մակերևույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներ­գիան, հոսող ջուրը, քամին, սառցադաշտերը, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:
2.Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Երկրի մակերևույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները:Ի՞նչ է հարթա­վայրը:Հարթավայրը հարթ և ընդարձակ վայր է։
3.Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրություն­ները:Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն, իսկ երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
4.Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։Հարթավայրերը կարող են առաջանալ լեռների քայքայումի պատճառով, ծովերի հատակի բարձրության պատճառով, հրաբխի ժայթքումների պատճառով և գետերի ջրաբերուկների կուտակման պատճառով։
5.Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում:

Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից բարձր) և ցածրավայրեր (ծովի մակարդակից ցածր):