Posted in Բնագիտություն 2022-2023

Չրերի օգտակար հատկությունները. Նախագիծ

07258b37bcd9f0d0cf913738a09607fb68b00787

Չրերի օգուտը թերագնահատել չի կարելի: Ինչպես և մրգերում, դրանցում ևս մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր ու բջջանք է պարունակվում,միայն ավելի խտացված քանակով: Փաստորեն, ի՞նչ է չիրը, ջրազրկված միրգ: Իրականում ամենաօգտակարը ոչ մի բանով չմշակված, բնական եղանակով մաքուր օդին չորացված մրգերն են: Ընդ որում, այն չրերը, որոնք արևի տակ են չորացվում, ճիշտ է, ավելի արագ են չորանում, սակայն ավելի կոշտանում են, իսկ ստվերում չորացվածները սևանում են, տեսքն այնքան էլ հաճելի չի լինում, սակայն շատ համով ու փափուկ են ստացվում:

Ձմռանը մրգերն ավելի քիչ են, քան տարվա մյուս եղանակներին, այդ պատճառով օրգանիզմը օգտակար վիտամիններով, հանքանյութերով եւ բջջանքով ապահովելու համար չրերին անցնելու իսկական ժամանակն է։

Որոշ մարդկանց թվում է, որ չրերն այնքան էլ օգտակար չեն, ինչպես թարմ մրգերը։ Իրականում բոլորովին էլ այդպես չէ։ Մրգերը եւ չրերը տարբեր մթերքներ են, եւ յուրաքանչյուրն իր տեղն ունի։

Լավ, որակյալ չրերը պարունակում են սպիտակուցներ, վիտամիններ, հանքային նյութեր եւ բջջանք։ Սակայն, ինչպես թարմ մրգերը, չրերը նույնպես պետք է ընտրել․ նախապատվությունը պետք է տալ այն չրերին, որոնք առավելագույնս բնական ճանապարհով են չորացվել՝ առանց շաքարի եւ քաղցր օշարակների օգտագործման։ 

Սեւ սալորաչիր

Սեւ սալորաչիրը տարվա ցուրտ եղենակին օգնում է օրգանիզմին էներգիա կուտակել։ Բացի այդ, սեւ սալորաչրի մեջ շատ հանքային նյութեր կան, մանավանդ՝ կալիում, որը նպաստում է արյան բարձր ճնշման իջեցմանը։

Բացի այդ, համարվում է, որ սեւ սալորաչիրը օգտակար է մարսողության համար։ Ովքեր փորկապությամբ են տառապում, խորհուրդ է տրվում սննդի մեջ մի քիչ չոր սալոր հավելել։ 

Թզի չիր

Համարվում է, որ չորացրած թուզը օգնում է ամրապնդել իմունային համակարգը եւ բարելավում է մարսողությունը։ Ավելին, չոր թուզը, որպես պրոֆիլակտիկ միջոց, խորհուրդ է տրվում օգտագործել թոքերի հիվանդությունների դեմ։ 

Չրերի պատրաստում

Դեղձի չիր

Հավաքում ենք հասուն դեղձերը ,լվանում կորիզը առանձնացնում կլպում շարում սկուտեղների վրա և դնում ապակիներով պատրաստված տարածքով չորանալու։Չենք ավելացնում շաքարավազ որպեսզի ավելի օգտակար լինի ։Նույն ձևով կարող ենք պատրստել ծիրանի,տանձի,սալորի,թզի չրերը։

Լոլիկի չիր

Լվանալ, չորացնել, լոլիկը կտրել մեջտեղից կամ չորս մասի բաժանելով: Օգտագործել թեյի գդալ հյութեղ միջուկը հեռացնելու համար:
Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով, թեթևակի յուղել այն բուսական յուղով: Շարել լոլիկները վրան, աղ անել:
Աղը նպաստում է խոնավության արագ գոլորշիացմանը: Լոլիկի վրա ցանել իտալական համեմունքներ:
Դնել ջեռոցի տապակը 30 րոպեով, 200-220 աստիճան տաքացրած ջեռոցում:
Միացրեք կոնվեկցիան, եթե վառարանը նման հնարավորություն չունի, մի փոքր բացեք դուռը:
Նվազեցնել վառարանի ջերմաստիճանը 140 աստիճանի և շարունակեք չորացնել ևս 1,5 ժամ` դուռը կիսաբաց թողած:
Այդ ընթացքում սխտորը մանր կտրատել և շատ ուժեղ տաքացնել բուսական յուղը:
Հասցնել եռման, բայց չեռացնել: Ստերիլացված չոր բանկայի մեջ սեղմելով շարել լոլիկը, սխտորը և խնկունի ճյուղերը:
Լոլիկների վրա լցնել տաք յուղը, փակել կափարիչով, փաթաթել սրբիչով և թողնել, որ ամբողջովին սառչի: Պահել սառնարանում:

Ես դեռ չեմ օգնել մայրիկիս կամ տատիկիս pատրաստել չիր։բայց մի անգամ մայր դպրոցում պատրաստել ենք կառալյոկի չիր։

Օնլայն սուպերմարկետ - Կառալյոկի չիր 1կգ
Posted in Բնագիտություն 2022-2023

Սառցադաշտեր

Սառցադաշտերի առաջացումը: Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով:

Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում  և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:

Սառցադաշտերն զբաղեցնում են ցամաքի մակերևույթի ավելի քան 1/10 մասը և համարվում են երկրագնդի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանը:

Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:

Ծածկույթային կամ մայրցամաքային սառցադաշտերը տարածված են բևեռային և  մերձբևեռային շրջաններում՝ Անտարկտիդայում, Գրենլանդիայում, ինչպես նաև՝ դրանց հարող կղզիներում:

Դրանց հաստությունը կարող է հասնել մի քանի կիլոմետրի: Օրինակ՝ Անտարկտիդայում այն հասնում է մինչև 3-4 կմ:

Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում,  իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:

Այսբերգները շատ վտանգավոր են նավարկության համար, որովհետև դրանց ծավալի մեծ մասը՝ 3/4-ը, ընկղմված է ջրի մեջ, ուստի հեռվից դիտե­լիս շատ փոքր են երևում: Հայտնի «Տիտանիկ» նավի խորտակումը  1912 թ. պայմանավորված էր հսկա այսբերգի հետ բախմամբ:

Լեռնահովտային սառցադաշտերը տարածված են բարձրալեռնային հովիտներում: Սրանք հանդիպում են աշխարհագրական բոլոր լայնություններում, որտեղ կան բարձր լեռներ: Նույնիսկ ամենատաք մայր­ցամաքի՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթ Կիլիմանջարոյի (5895 մ) վրա կա սառցադաշտ:

Սառցադաշտը ձյան կուտակումից աստիճանաբար ընդարձակվում  մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում:

Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակը՝ գետի նմանվող սառույցը, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտը   շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք:

Սառցադաշտային լեզվակը հովտով շարժվում է ցած և այնտեղ հալ­վում, կուտակում վերևից քայքայված, բերված կոշտ նյութերը՝ առաջաց­նելով թմբեր, որոնք կոչվում են մորեններ: Նման թմբաշարեր շատ կան Եվրոպայի հյուսիսային մասում:

Հայաստանի Հանրապետության տարածքում սառցադաշտեր չկան: Սակայն անցյալում եղել է սառցապատում, որի հետքերը պահպանվել են Արագածի, Գեղամա լեռների բարձրադիր մասերում:

Հարցեր   և  առաջադրանքներ

  1. Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:Սառցադաշտերն զբաղեցնում են ցամաքի մակերևույթի ավելի քան 1/10 մասը և համարվում են երկրագնդի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանը:Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով:
  2. Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:
  3. Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:Այսբերգները շատ վտանգավոր են նավարկության համար, որովհետև դրանց ծավալի մեծ մասը՝ 3/4-ը, ընկղմված է ջրի մեջ, ուստի հեռվից դիտե­լիս շատ փոքր են երևում: Հայտնի «Տիտանիկ» նավի խորտակումը  1912 թ. պայմանավորված էր հսկա այսբերգի հետ բախմամբ:
  4. Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակը՝ գետի նմանվող սառույցը, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտը   շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք: