Posted in Մայրենի

Հնարագետ Ջուլհակը 3-րդ մաս

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

Posted in Մաթեմատիկա

Տարբերակ 5

  1. Կատարի՛ր կոտորակների գումարում։

1/2 + 1/4=3/4

  • Կատարի՛ր կոտորակների հանում։

1/2 – 4/4=1/4

  • Կատարի՛ր կոտորակների բազմապատկում։

1/2 x 1/4=1/8

  • Կատարի՛ր կոտորակների բաժանում։

1/2 : 1/4=4/2

Posted in русский язык 5класс

Прочитать рассказ Б.С. Житкова «Как я ловил человечков» 

Прочитать рассказ Б.С. Житкова «Как я ловил человечков» 

  • Почему бабушка запретила внуку трогать пароходик? Это была для неё дорогая память
  • Как называется памятная вещь? Сувенир
  • Что делает Боря чтобы выманить человечков из парохода?
  • Зачем мальчик хотел намочить тряпочку чернилами? Чтобы заполучить их следы.
  • Куда могли пропасть хлеб и кусочек конфеты? Наверное бабушка взяла.
  • Что подстегивало интерес мальчика? Маленькие человечки.
  • Как Боре удалось изобразить больного? Он сказал что голова болит.
  • Обнаружил ли мальчик человечков? Нет
  • Что почувствовал Боря, когда сломал дорогую для бабушки вещь? Он громко рыдал от стыда и раскаяния.
  • Почему мальчик плакал, когда появилась бабушка? Боря сломал дорогую для бабушки вещь
  • Поверит ли бабушка внуку в следующий раз? Я думаю что для мальчика будет урок и он больше никогда не будет делать запретные вещи, и поэтому бабушка ему поверит.
  • Любознательность и любопытство — в чем разница? любопытство — это нечто плохое, а любознательность — нечто хорошее
  • Почувствовал ли Боря свою вину? Да он раскаялся.
  • Как бы вы повели себя в аналогичной ситуации? Я думаю, точна так как Боря.
  • Какое другое название можно придумать к рассказу? Любопытства.
  • Какая была бабушка в рассказе? Бабушка — добрая, заботливая, но строгая.
  • Каким показан в рассказе мальчик? мальчик был честным, непослушным, доверчивым, мечтательным, любопытным.
  • Что будет дальше, по вашему мнению , после того, как мальчик признается бабушке? Я думаю что бабушка простит мальчика.

Вставить пропущенные буквы:

Цирк был круглый, большой. У парадного подъезда висели афиши и плакаты. На них нарисованы борцы с огромными мускулами.Мальчик тихонько приподнял бархатную портьеру на входе – запахло свежими стружками и конюшней. Шагнув вперёд, Артёмка видит круглую площадку и барьер со скамейками. Вдруг под звуки оркестра на арене появляется блестящая лошадка с наездницей. Девушка прыгает через обруч и радостно машет изящной рукой. Она щёлкает кнутом, а посередине площадки крутится рыжий клоун. Артёмка вместе со всеми замирает в восторге. Цирк — самое чудесное место в мире. Мальчик не может теперь думать иначе.

Posted in Մայրենի

Հնարագետ Ջուլհակը ամփոփում

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:լուռ ու մունջ-խելոք , դատարկ-փուչ , երկյուղ-ահ, սաստկացավ-,միմյանց-իրար, փարատելու-ամոքել,տարօրինակ -անօրինակ, ջուլհակ- կտավագոր,ճախարակ-իլիկ, հանճար-տաղանդ։ 💥
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել-թշնամին մարդկանց վախի մեջ է պահում,լուն ուղտ շինելով-չափազանցնել,ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը- հիվանդությունով հիվանդան երկիրը կդատարկվի, ունքը շինելու տեղ-աչքը հանել, աչքն էլ հանեցին – փոխանակ ունքը սարքի, աչքն է փչացնում, ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը — Գաղտնի շրջում էր Սպահանի հայկական թաղամասի մեջ:Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա — թող սա մեր մեջ գաղտնի մնա, հանկարծ ոչ մեկին չասես:>_<
  3. <Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր): Հնարագիտություն-հնար-ա-գիտ-ություն-բարդ ածանցավոր,ածանցավոր,թագավոր-թագ+ավոր=ածանցավոր,կտավ-կ+տավ=պարզ,հարց+մունք=բարդ,կա+խարդ+ական=ածանցավոր,անմահական-ան+մահական=ածանցավոր,գլուխ-գ+լուխ=պարզ,արհեստասե-արհեստ+ա+սեր=բարդ: 😐
  4. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5  անձ ցույց տվող, 5  իր ցույց տվող գոյականներ: Անձ-ջուլհակ,դերվիշ,թագավոր,հարս,գիտնական: Իր-ոսկի,գլխարկ,գլուխ,հավ,ոտք։ 🎾
  5. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:Դերվիշ-խելագառ, Ջուլհակ-խելացի և խորամանկ : 🤙🏻