Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

  1. Նախադասության ընդգծված բառը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Հինավուրց, հնամյա, հնադարյան, վաղնջական, վաղեմի, նախնական, առաջվա:

  • Պապս հին ժամանակներից մնացած այդ ամրոցի մասին շատ հետաքրքիր պատմություն էր պատմում:Պապս հնավուրց ժամանակներից մնացած այդ ամրոցի մասին շատ հետաքրքիր պատմություն էր պատմում:
  • Չհամոզեցիք, իմ հին մտքին եմ մնում:Չհամոզեցիք, իմ առաջվա մտքին եմ մնում:

բ) Փռվել, սփռվել, տարածվել, ընդարձակվել:

  • Իջավ մութն ու կամաց-կամաց ծավալվեց քաղաքի ու նրա շենքերի վրա:տարածվեց մութն ու կամաց-կամաց ծավալվեց քաղաքի ու նրա շենքերի վրա:
  • Զրույցը ծավալվեց ու մեկ էլ հասավ նրան, ինչ կարծես թե գաղտնի էր պահվում:Զրույցը ընդարձակվեց ու մեկ էլ հասավ նրան, ինչ կարծես թե գաղտնի էր պահվում:

գ) Խրել, հորել, ծածկել:

  • Նա գանձը թաղել էր հովտի միակ կաղնու տակ:Նա գանձը հորել էր հովտի միակ կաղնու տակ:
  • Ճանապարհի երկայնքով, իրարից մի քանի մետր հեռու, սյուներ էին թաղել:Ճանապարհի երկայնքով, իրարից մի քանի մետր հեռու, սյուներ էին խրել:

2.Կետերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

Ազատ(ինքնագլուխ, անկաշկանդ, ազատ, անկախ) ոճի ըմբշամարտին հատուկ է հնարքների գյուտերի(հնարների, հնարքների գյուտերի) ազատությունը: Ասենք՝ թույլատրվում է իրավունք է տրվում (իրավունք է տրվում, արտոնվում է) բռնել մրցակցի ոտքը, ոտք գցել, շրջել (շրջել, թավալել, գլորել, գցել): օրինակելի (ընտիր, դասական, օրինակելի) ոճի մարզիկը ոտքով հնարքների (գյուտերի, հնարքների, հնարների) դիմելու իրավունք (իշխանություն, իրավասության, իրավունք) չունի: Երբ նորից կյանք մտավ (ծնվեցին, կյանք մտան) օլիմպիական խաղերը (մրցումները, խաղերը), դրանց ծրագրում տեղ գրավեց (տեղ գրավեց, տեղավորվեց, տեղ գտավ, արտահայտվեց) դասական ըմբշամարտը: Սկզբում քաշային բաժանումներ (անջատումներ, ճյուղավորումներ, բաժանումներ) չկային:

3. Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

  • Ջուրը շատ սառն (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:
  • ալեկոծված(սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:
  • Ինչո՞ւ ես այդպես անշարժ (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:
  • Մարդն այնպես արագ (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
  • Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո սիրտ առավ (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:
  • Ի վերջո այնպիսի մի տաճար կառուցեց (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:
Posted in Մայրենի 6

 Զորյանի Պապն ու թոռը

Մաս 1

Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։

     Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։

Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտեզում, կանչում էր թոռանը — Աստղիկին և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։

Շա՜տ ծեր էր Եփրեմ պապը։ Տանը նրան այնքան էլ չէին սիրում և ամեն բան չէին տալիս ուտելու։ Բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ, պատմում էր ուրիշ տղաների, աղջիկների մասին և այն մասին, թե ինչո՛ւ են ընկնում աստղերը երկնքից։ Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի… Եվ դրա համար Աստղիկը պապին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապի ձեռից և առաջն ընկած ման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, և որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։

Մի բան սակայն դուր չէր գալիս Աստղիկին, այն, որ պապը հիվանդանում էր շուտ-շուտ։

Այժմ էլ՝ երեք շաբաթ էր ահա պապը հիվանդ էր։ Երբ նա հազում էր, Աստղիկին թվում էր, թե չոր տերևներ են խշխշում նրա կրծքի տակ, իսկ քնած տեղը այնպես էր խռխռացնում, մեկը կարծես խեղդում էր նրան… Քանի օր էր պապն ուզում էր դուրս գալ արևի տակ զբոսնելու, բայց տատը չէր թողնում. ասում էր՝ կմրսի… Եվ Աստղիկը զարմանում էր տատի վրա, թե ինչո՛ւ է նա այդպես անխիղճ մերժում պապին։ Ինչ կա որ, — մտածում էր նա, — թո՛ղ պապը դուրս գա, էլի տուն կգա… Բայց տատը և մայրիկը չէին թողնում։Եվ քանի նրանք չէին թողնում, պապն ավելի էր ցանկանում դուրս գալ…

Եվ ահա մի օր պապն անսպասելի վեր կացավ անկողնից։ Աստղիկն այդ օրը շատ լավ է հիշում։ — Կիրակի էր. տատն ու մայրիկը գնացել էին ժամ, իսկ հայրիկը քաղաքումն էր։ Երբ ինքը՝ Աստղիկը, փողոցից եկավ տուն, տեսավ պապը նստել է անկողնում և ձեռքերով բան է փնտրում կողքին։

— Ի՞նչ ես ուզում, պապի, — հարցրեց Աստղիկը։

— Շորերս, — ասաց պապը դողալով։

Աստղիկը տվեց նրան կապան, չուխան, ոտնամանները և գդակը։ Պապը դողդողալով հագնվեց և փայտը ձեռին դուրս եկավ պատշգամբ ու նստեց այնտեղ՝ թախտի վրա, արևի դիմաց։

Այդ օրը պապի դեմքը շատ տարօրինակ էր։ Աստղիկը նայում էր նրան և զարմանում, թե ինչու այդպես մտամոլոր է պապը և ինչի է ականջ դնում նա։

Պապն իսկապես ինչ-որ բանի ականջ էր դնում. գլուխը բարձր բռնած, աչքերը խուփ, նա կարծես կամենում էր լսել, թե ի՛նչ է կատարվում գյուղում և գյուղից դուրս… Քանի ժամանակ էր դուրս չէր եկել տնից և դրա համար, խորը շունչ քաշելով, ուզում էր լսել կարծես դրսի կյանքը… Մի քանի տարվա կուրությունը սրել էր նրա լսողությունը, ուստի և նա պարզ լսում էր մեղուների երգը օդի մեջ, բարդիների տերևների ուրախ ճքճքոցը և երեխաների զվարթ աղմուկը մի հեռավոր տան բակից։ Նրա ականջին էր հասնում և եկեղեցու տոնական զանգահարությունը, որը կարծես թրթռում, խաղում էր օդի մեջ և, շունչը կտրած, ընկնում գետին։

Զանգերի ղողանջը Եփրեմ պապի հոգում զարթեցնում էր անցած գնացած հուշեր, և նա իրեն տեսնում էր երեխա, որ Զատկին հոր հետ գնում էր եկեղեցի, ու զանգերը ղողանջում էին այդպես հանգիստ ու միալար… Հետո նա իրեն տեսնում էր ջահել ու առողջ, որ նույնպես ջահել մի աղջկա հետ, թև–թևի տված պսակի է գնում, ու զանգերն էլ ղողանջում էին այդպես թրթռալով… Վերջապես, նա տեսնում էր իրեն հասակն առած տղամարդ, որ գերանդին ձեռքին խոտ էր հնձում դաշտի մեջ… Զնգում էր գերանդին, լորերը թռչում էին խոտի միջից։ Խոտը լաս–լաս դարսվում էր շարքով և այսօրվա պես դարձյալ ղողանջում էին ժամի զանգերը…

Այս բոլորը հիշելով՝ Եփրեմ պապը հանկարծ զգաց հնձած խոտի հոտ և, բերանը բանալով, խորը շունչ քաշեց։

Պապը նորից խորը, երկար շունչ քաշեց։

Մաս 2

Աստղիկը, որ ամբողջ ժամանակ նայում էր հիվանդ պապին, հանկարծ զարմացավ, տեսնելով պապի դեմքը պայծառացած։

— Աստղիկ։

— Ի՞նչ է, պապի։

— Ինձ տար բաղը։

— Բա որ մրսե՞ս, պապի, — ասաց Աստղիկը, տարակուսանքով նայելով պապի կույր աչքերին։

— Չեմ մրսի, աղջիկս, գնա՛նք…

Եվ պապ ու թոռ ձեռք-ձեռքի տված մտան պարտեզ։ Ծերունին, ձեռր թոռանը տված, քայլում էր նրա ետևից և հարցնում, թե ի՞նչպես են ծառերը, բոլորն էլ ծաղկե՞լ են արդյոք, ծաղիկները թափվե՞լ են, թե ոչ։

— Թափվել են, պապի, թափվել են, — պատասխանեց Աստղիկը։

— Պտուղներ երևո՞ւմ են ծառերի վրա։

— Այո, պապի, շա՜տ…

— էդ լավ է, — ասաց պապը, — էդ լավ է։

Խոսելով հասան փոքրիկ պարտեզի ծայրը, որտեղից մի փոքրիկ դռնակ էր բացվում փողոցի վրա։ Պապն այդտեղ կանգ առավ և նորից շունչ քաշեց։

— Գնանք տուն, պապի, — ասաց Աստղիկը, — կմրսես, տատը կբարկանա…

— Չէ, բալիկս, չեմ մրսի, — հանգստացրեց պապը և շարունակեց շունչ քաշել։

Մի փոքր այսպես կանգնելուց հետո պապը հարցրեց.

— Հանդն էստեղից մոտիկ է, չէ՞, Աստղիկ։

— Հա, պապի, իհարկե, մոտիկ է։

— Դե որ մոտիկ է, աղջիկս, — ասաց պապը, — ինձ տար հանդը։ Դու էլ քեզ համար ծաղիկ կքաղես։

Աստղիկն ուրախացավ.

— Հա՛, պապի. էնքա՜ն ծաղիկ կա հանդում…

Մի քանի րոպե անց արդեն գյուղացիները զարմանքով տեսան իրենց բակերից, թե ինչպես հիվանդ Եփրեմ պապը թոռան ձեռից բռնած գնում էր դեպի դաշտը։ նրանք գնում էին դաշտ և մոռացել էին, որ տանը մարդ չկա և դռները բաց են հավերի ու շների առջև։

Փոքր հետո նրանք դուրս եկան դաշտը և երկար ժամանակ գնում էին խոտերի միջով։ Պապը քայլում էր կռացած և հևում ամեն մի քայլ անելիս, բայց կարծես չէր հոգնում. իսկ Աստղիկը պապի ձեռը բռնած առաջնորդում էր նրան և շարունակ խոսում. «Պապի, դեսն արի», «Պապի, առաջիդ քար կա», «Պապի, լոք տուր..» ։ Եվ ծեր պապը, թոռան ձայնին հնազանդ, կատարում էր նրա բոլոր պահանջները, լոք էր տալիս ջրի վրայից, թեքվում էր այն կողմը, ուր քաշում էր իրեն փոքրիկ աղջիկը։

Բավական տեղ գնալով՝ պապը կանգնեց, շունչ քաշեց բարձրահև ու հարցրեց Աստղիկին, թե ի՞նչ տեղ են գտնվում իրենք։

— Լավ տեղ ենք, պապի, — պատասխանեց Աստղիկը։— Էնքան ծաղիկ կա…

Պապը շունչ քաշեց դարձյալ և հարցրեց.

— Անտառը մոտիկ է, հա՞…

— Հա, պապի, հրես մոտիկ։ Դու տեսնո՞ւմ ես որ…

Պապը, առանց պատասխանելու, կույր աչքերը բարձրացրեց և ականջ դրեց։Այս անգամ նա ուզում էր լսել անտառի ձայնը։ Եվ ահա պարզ նրա ականջին էր հասնում հինավուրց անտառի խշշոցը, որ նման էր գետի տևական շառաչի։ Անտառը խշշում էր այնպես, կարծես բոլոր ծառերը միասին երգ էին ասում։ Ի՜նչ լավ է խշշում անտառը, — մտածեց պապը։ Այդ խշշոցը նույնն էր, ինչ որ շատ–շատ տարիներ առաջ։ Այդպես էր խշշում նա, երբ ինքը երիտասարդ էր. այդպես էր խշշում մերին, երբ նա հասակն առած տղամարդ էր… Այդ խշշոցը նույնն է, առաջվանը. նույնը կլինի և միշտ… Ու Եփրեմ պապը տխուր հառաչանքով նստեց կանաչների վրա հանգստանալու, իսկ Աստղիկն սկսեց ծաղիկներ քաղել և վազել թիթեռների հետևից։

Նստած տեղը, բոլոր ժամանակ, Եփրեմ պապը շարունակում էր ականջ դնել։

Այժմ անտառի խշշոցի հետ նրա ականջին էր հասնում առվի քչքչոցը… Նա ճանաչում էր այդ առուն, հնձի ժամանակ քանի՜ անգամ էր հաց կերել նրա մոտ… Առվի քչքչոցի հետ Եփրեմ պապի ականջին էին հասնում և թռչունների երգը — այդ արտույտներն էին երգում — և խոտերի շրշյունը, և հովից օրորվող թփերի շշունջը, իսկ հեռվից գալիս էր դարձյալ եկեղեցու զանգերի ձայնը ու խառնվում անտառի խշշոցին։

Ի՜նչ լավ է խշշում անտառը…

Այսպես էր մտածում պապն իր սրտի խորքում, և նրա շրթունքները դողում էին հուզմունքից, ուզում էր աղոթել, բայց միտքն աղոթքի խոսքեր չէին գալիս… Մի փոքր էլ ականջ դնելով այդ ծանոթ, հարազատ ձայներին, պապը հանկարծ կռացավ և գլուխը խոնարհեց գետնին…

Երկար համբուրում էր նա կանաչով ծածկված հողը և անզուսպ արցունքներն առատորեն թափվում էին նրա աչքերից… Մի փոքր էլ, մի փոքր էլ, և նա ուժասպառ ընկավ կանաչների վրա…

Քիչ հետո, երբ Աստղիկը ծաղիկներ գրկած վերադարձավ պապի մոտ, զարմացավ, որ պապը պառկել է…

«Պապն ինչո՞ւ է քնել էսպես», — մտածեց նա և ձայն տվեց։

Բայց պապը նրան չպատասխանեց։

Այդ ժամանակ Աստղիկն ավելի մոտեցավ նրան և շարժեց ձեռը,

— Պապի, ա՛յ պապի, — կրկնում էր ձեռքը քսելով պապի երեսին, գլխին։— Վեր կաց, գնա՛նք… Դե, պապի, վեր կա՛ց, տատը կբարկանա…

Պապը դարձյալ չէր զարթնում։ Իսկ Աստղիկը շարունակում էր շարժել նրա ձեռը, գլուխը, աղերսում էր, որ զարթնի։ Բայց պապը ժաժ չէր գալիս…

Այդ տեսնելով, վերջապես, Աստղիկը որոշեց և վազեց տուն հայտնելու, որ պապը քնել է դաշտում ու չի զարթնում… Բայց պապը չէր քնել…

Գնացին տեսան պապը մեռել էր դաշտում։

Երբ Աստղիկն այդ իմացավ, նա չէր կարողանում հավատալ, որ պապը մեռած լինի, նա չէր հավատում և նրան, թե պապին կտանեն իրենց տնից և նա էլ ետ չի գա…

«Հապա էլ ո՞վ կպառկի նրա անկողնում, — մտածում էր նա, – ո՞վ կհագնի նրա չուխան…» ։

Եվ երբ մյուս օրը տերտերները պապին տարան ժամ, Աստղիկն սպասում էր, թե պապը կվերադառնա, բայց մութն էլ ընկավ, նա չեկավ… Իսկ երբ տան դռները փակեցին, որ քնեն, Աստղիկը սաստիկ տխրեց ու լաց եղավ վերմակի տակ։ Նա լաց էր լինում ու մտածում, թե ի՛նչու տան դռները փակեցին. չէ՞ որ պապը կարող է գալ, գուցե հենց հիմա էլ ելել ու կանգնել է դռան առաջ…

Լաց լինելով մտածում էր, թե ո՛վ պետք է այնտեղ ման ածի պապին, չէ՞ որ նա չի տեսնում, կարող է քարի դեմ առնել կամ ոտը ջուրը գցել…

— Ա՜խ, տեսնես կլինի մեկը, — մտածում էր Աստղիկը, — մի բարի տղա կամ մի բարի աղջիկ, որ խեղճ պապին ման ածի այնտեղ…

Առաջադրանքներ

  1. Համացանցից օգտվիր, պատմիր այն մասին, թե ինչու են երկնքից աստղեր ընկնում:Իրականում ընկնում են ոչ թե աստղերը, այլ դրանց որոշ հատվածներ, որոնք կշռում են մեկ գրամից էլ քիչ։ Նրանք ընթանում են 70 կմ/վ արագությամբ։ Շարժվելու ընթացքում` օդի հետ շփվելիս, աստղերի տաքությունը հասնում է մի քանի հազար աստիճանի։ Դրանք տաքությունից գրեթե անհետանում են՝ երկրին չհասնելով։ Մի քանի վարկյան անց հետք է մնում։ Ասում են՝ եթե աստղի ընկնելու ժամանակ երազանք պահես, այն անպայման կկատարվի։
  2. Դուրս գրիր անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ գտիր բացատրությունները, այնուհետև կազմիր նախադասություններ այդ բառերով:
  3. Նկարագրիր կերպարներին՝ պապիկին, Աստղիկին և տատիկին:Պապիկը֊Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Աստղիկ֊Աստիղիկը շատ էր սիրում պապին,հոգ էր տանում պապի մասին,խղճում էր պապին,նա սիրում էր ծաղիկներ։Տատիկ֊խիստ էր,ջղայն։
  4. Գրիր փոքրիկ պատում քո և պապիկիդ մասին:Մորական֊իմ ապիկի անունը Վահան է նա 63-տարեկան է նա շատ է սիրում ինձ։Պապիկս ունի այգի այնտեղ կան շատ ծառեր։Ես օգնում եմ պապիկիս ծառեր տնկելուց։Հորական պապիկ֊իմ պապիկի անունը Ալբերտ է ։Նա 69-տարեկան է նա ապրում է ԱՄՆ֊ում նա պարապում է թեննիս ամեն առավոտ վազում է կարողանում վարել մոտոցիկլ և ունի ։
  5. Պատրաստիր փոքրիկ հարցազրույց պապիկիդ մասնակցությամբ, տեսաձայնագրիր և տեղադրիր բլոգում:
Posted in Հայոց պատմություն

Հայոց պատմություն

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Նախնադար/դասարանական/

  1. Լրացնել, հավելել աղյուսակը՝օգտվելով հետևյալ աղբյուրից: 
  2. Վերևում նշված աղյուսակը ներկայացնել Power Point  ծրագրով՝ նյութը ներկայացնել նկարներով, 
  3. Համաձա՞յն եք, որ անցումն արտադրող տնտեսության կարևոր նվաճում է/հիմնավորել/:

2. Դիտել տեսաֆիլմերից մեկը, կես էջի սահմանում պատմել

  • ինչի մասին էր։Նրա մասին էր թե ինչպես են ապել նախնադարում։
  • ամենատպավորիչ հատվածը ։ Երբ֊որ գնացին կախարդական սենյակ
  • ինչ  նոր բան իմացար֊ Որ պետք է իմանալ թե ինչպես են ապրել նախնադարում մարդիկ և չպետքե նստել տանը խաղալ սմարթֆոնով ,պլանշետով,համագարգիչներով և այլն ։Պետքե սովորել մեր պատմությունը

Աղբյուրներ՝

«Նախնադարյան մարդը»/մուլտֆիլմ/

«Ժայռապատկերներ»

«Մարդու ծագման առեղծվածը»/հոդված/

«Մտորումներ մարդու ծագման շուրջ»/հոդված/

«Դարերի խորքում պատմական հուշարձաններ»/տեսաֆիլմ/

«Ինչպես ստեղծվեցի քաղաքակրթությունները»/տեսաֆիլմ/

«Տարատեսակ մարդկանց դարաշրջան»/ տեսաֆիլմ/

«Ինչպիսին էին նեանդերթալցիները»/տեսաֆիլմ/

Թարգմանություն

Ինչպես են ապրել երեխաները նախնադարում։

Posted in русский язык 5класс

Сроки выполнения – с 9 по 15 октября.

Участники проекта – ученики Средней школы.

Актуальность данного проекта заключается в том, что каждый из нас должен иметь многогранные знания о слове «красота», уметь оценивать не только внешнюю красоту человека, но и понимать «красоту души», красоту окружающего мира, красоту произведений искусства.

Цель проекта – сформировать у учеников о подлинной красоте, расширить представление учащихся о красоте, вызвать потребность работать над собой, воспитывать в себе лучшие качества.

Задачи проекта:

  1. Обсудить значение слова «красота»;
  2. Определить, какая бывает красота, помимо внешней;
  3. Развить способность анализировать и давать нравственную оценку поступкам человека;
  4. Уметь видеть красоту в искусстве и окружающем мире;
  5. Развить творческий потенциал и креативное мышление у учеников;
  6. Составить видео- , фото- или аудиоматериал по теме «Красота вокруг нас».

Ход проекта

Прочитайте текст

1)Что такое красота? (2)Людям кажутся красивыми совсем разные лица, вещи, явления. (3)Полагаю, что, посещая художественные галереи, выставки, собравшие нетленные образы красоты, многие испытывают порой чувство недоумения: неужели это неправильное, странное женское лицо или эта нелепая мужская фигура могут считаться красивыми? (4)Но ведь художник подобен влюбленному, он глядит на свою модель околдованными глазами и — в отличие от бытового человека — умеет сообщать свое видение другим. (5)Правда, не всегда, у людей разные вкусы, разные представления о том, «что такое хорошо и что такое плохо». (6)Тем, кто обладает сильно развитым воспринимающим аппаратом, куда легче понять очарованность художника той или иной натурой и разделить его чувство вопреки собственным пристрастиям, нежели тем, кто редко соприкасается с искусством.

(7)Словами красоту не передашь. (8)Это прекрасно знал Лев Толстой. (9)В полушутливом споре с Тургеневым и Дружининым, кто лучше опишет красоту женщины, он перечеркнул прямолинейные описания своих соперников одной-единственной фразой из Гомера: «Когда Елена вошла, старцы встали». (10)Умно, дерзко, лукаво, но вместе с тем Толстой как бы расписывается в бессилии выразить словами живую красоту женщины. (11)Впрочем, это не мешало ни ему самому, ни его литературным собратьям создавать пленительные женские образы. (12)Разве мы сомневаемся в зрелой красоте Анны Карениной, или девичьей — Наташи Ростовой, или романтической — Татьяны Лариной? (13)А между тем Пушкин не дал ее портрета. (14)Ведь нельзя же считать портретом: «Татьяны бледные красы и распущенные власы». (15)А ведь всего-то сказано, что «все тихо, просто было в ней».

(16)Чего же достигает Пушкин такой зримости образа, ставшего символом русской женской красоты — физической и духовной? (17)Колдовством рассеянных по роману легких мазков чарующей авторской интонацией, исполненной нежность и уважения, и чем-то вовсе неуловимым, что принадлежит тайне гения.

(18) Чем поражает Джоконда? (19)Сложностью выражения, глубиной душевной жизни, обнаруживающей себя в многозначной полуулыбке, взгляде, погруженном в даль, но готовом откликнуться и сиюминутности. (20)Разве можно сказать, что Мона Лиза безукоризненно красива? (21)У самого Леонардо есть на полотнах женщины куда красивей (хотя бы эрмитажная «Мадонна Литта»), но манит, притягивает, сводит с ума поэтов, вдохновляет музыкантов, пленяет сложные и простые души бессмертная Джоконда — в ней явлен не холодный, обобщающий тип красоты, а горячая, пульсирующая, бездонная жизнь единственной души. (22)Человеку, сказал Паскаль, по-настоящему интересен только человек. (23)И потому над тайной Джоконды, тайной вполне реальной женщины, жившей в нашем мире, а не на Олимпе и не в горних высях, флорентийской гражданки, жены купца Джокондо не устают биться поколение за поколением.

(24)Бездушная, внешняя красота — ничто, ценна лишь красота, светящаяся изнутри, она озаряет мир добром, возвышает самого человека и укрепляет веру в будущее. (25)Как хорошо сказал великий педагог К. Ушинский: «Всякое искреннее наслаждение изящным само по себе источник нравственной красоты».

Ответьте на вопросы:

  1. Дайте свое определение слову «красота».
  2. О какой красоте говорит автор текста?
  3. Какая красота важнее: внешняя или внутренняя? Почему?
  4. Нужно ли уметь видеть красоту в окружающем нас мире? Почему?
  5. Какова роль искусства в формировании понятия «красота»?

Посмотрите на картины великих художников, опишите, какие чувства они вызывают в вас.

Ван Гог «Звездная ночь»

Микеланджело Буонарроти «Сотворение Адама»

Объясните значение цитат великих людей:

  1. „Во всем есть красота, но не каждый ее видит.“ —  Конфуций древний мыслитель и философ Китая -551–-479 до н.э.
  2. „Влюбиться можно в красоту, но полюбить – лишь только душу!“ —  Уильям Шекспир английский драматург и поэт 1564–1616
  3. „Красота возвышает нравственные достоинства, но без них красота в наше время существует только для глаз, а не для сердца.“ —  Виссарион Григорьевич Белинский русский мыслитель, писатель, литературный критик, публицист, философ-западник 1811–1848
  4. „Истинная красота заключается всё-таки в чистоте сердца.“ —  Махатма Ганди один из руководителей и идеологов движения за независимость Индии от Великобритании 1869–1948
  5.  В человеке должно быть всё прекрасно: и лицо, и одежда, и душа, и мысли.“ — Антон Павлович Чехов.

Итоги проекта:

6 класс – составьте фоторепортаж по теме «Красота вокруг нас»

7 класс – составить видео- или аудиорепортаж (подкаст» по теме «Красота вокруг нас»

8 класс – написать сочинение на тему «Что важнее внешняя или внутренняя красота человека?» (100 слов).