Posted in ուսումնական պլան

Առաջին ուսումնական շրջանի անհատական ուսումնական պլան:

  • Դասացուցակի հղումԴասացուցակ
  • Ընտրությամբ գործունեություն
  • Ֆիզկուլտուրայի ակումբ-ոլեյբոլ
  • Լրացուցիչ կրթության հաճախում դպրոցում-ոչ
  • Լրացուցիչ կրթության հաճախում դպրոցից դուրս-մեծ թենիս (Orange fitness )
  • Երկարօրյաից օգտվում եք-ոչ
  • Դպրոցի տրանսպորտից օգտվում եք(միակողմանի,երկկողմանի)-ոչ
  • Ինչ նախագիծ եք իրականացնում(հղումը)֊ոչ
Posted in Մաթեմատիկա

Մասշտաբ

Մասշտաբ

Ձեզնից շատերը երևի նկատել են, որ յուրաքանչյուր աշխարհագրական քարտեզի անկյուններից մեկում անպայման գրված է լինում «ՄԱՍՇՏԱԲ» բառը, ապա՝ 1-ի հարաբերությունը 1-ից շատ ավելի մեծ թվի։ Օրինակ՝ ՄԱՍՇՏԱԲ՝ 1 ։ 100․000

Ի՞նչ է նշանակում այդպիսի գրառումը։

Ցանկացած քարտեզ փոքրացված չափերով ներկայացնում է Երկրի մակերևույթի որևէ տեղանք։ Ընդ որում քարտեզը միշտ կազմվում է այնպես, որ նրա վրա նշված յուրաքանչյուր երկու կետերի և տեղանքում համապատասխան կետերի հեռավորությունների հարաբերությունը հաստատուն լինի։ Այդ հարաբերությունն էլ կոչվում է քարտեզի մասշտաբ։

Ասպես՝ եթե քարտեզի մասշտաբը 1 ։ 100․000 է, և նրա վրա երկու կետերի հեռավորությունը 1սմ է, ապա տեղանքում այդ կետերը կունենան 100․000սմ=1կմ հեռավորություն։

Մասշտաբ ունենում են ոչ միայն աշխարհագրական քարտեզները։ Որոշակի մասշտաբով են գծվում, օրինակ, բնակարանի կամ հողամասի հատակագիծը, մանրակի գծագիրը, շենքի նախագիծը։

Խնդրի օրինակ

Օգտագործելով քարտեզի 1 : 12․500․000 մասշտաբը, գտնենք իրական հեռավորությունը տեղանքի վրա գտնվող A և B կետերի միջև, որոնց հեռավորությունը քարտեզի վրա 7 սմ է:

Լուծում

Քարտեզի 1 սմ-ին համապատասխանում է տեղանքի 12․500․000 սմ-ը կամ որ նույնն է 125 կմ-ը: Եթե 1սմ-ը 125 կմ է, ապա 7 սմ-ը կլինի 125⋅7=875 կմ:

Պատասխան՝ Իրական հեռավորությունը կետերի միջև 875 կմ է:

Դասարանական աշխատանք

1․ Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է՝

ա) 3 սմ-ի=15.000

բ) 10 սմ-ի=50.000

գ) 7 սմ-ի=35.000

դ) 1/2 սմ-ի=5.000

ե) 2 սմ-ի=10.000

զ) 1/5 սմ-ի=1.000

2․ Արաքս գետի երկարությունը 1072 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ գետի պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 5․000․000 է։107200000:5.000.000=2,144

3․ Մի քարտեզի մասշտաբը 1 : 3000 է, մյուսինը՝ 1 : 170.000

Ո՞ր քարտեզի մասշտաբն է ավելի խոշոր:

ա) 1 : 3000

բ) 1 : 170000

4. Քանի՞ սմ է 1 կմ-ը։100.000

5․ Հեռավորությունը երկու գյուղերի միջև 161 կմ է: Քարտեզի վրա այդ գյ ուղերի միջև հեռավորությունը 7 սմ է:161.000:7=23.000

Քարտեզի 1 սմ-ին ի՞նչ հեռավորություն է համապատասխանում տեղանքում:

6․ Քարտեզի մասշտաբը 1 : 600․000 է: Տեղանքում երկու քաղաքների

միջև հեռավորությունը 66 կմ է:600.000:6=100.000

Որոշիր այդ քաղաքների հեռավորությունը քարտեզի վրա:

7․ Մայրուղու երկարությունը 660 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ մայրուղու պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 2․750․000 է։6.660.000:2.750.000=2,42181818

8․ Մի քարտեզի մասշտաբը 1:18000 է, իսկ երկրորդինը՝ 1:110.000

Առաջին քարտեզի վրա նշված են A և B քաղաքները, իսկ երկրորդի վրա՝ C և D

AB հատվածի երկարությունը առաջին քարտեզի վրա հավասար է CD հատվածի երկարությանը:

Իրականում ո՞ր քաղաքներն են ավելի մոտ:

ա) C և D

բ) A և B

9. Մանրակի լայնությունը 1 ։ 5 մասշտաբով գծագրում 8 սմ է։ Որքա՞ն կլինի այդ մանրակի լայնությունը 1 ։ 4 մասշտաբով գծագրում։8×5=40 40:4=10

10․ Քարտեզի վրա հատվածն ունի 8 սմ երկարություն։ Գտիր քարտեզի մասշտաբը, եթե այդ հատվածի երկարությունը տեղանքում հավասար է՝

ա) 8 կմ-ի

բ) 2 կմ-ի

գ) 120 կմ-ի

դ) 124 կմ-ի

ե) 1840 կմ-ի

զ) 1400 կմ-ի

Լրացուցիչ առաջադրանք

1․ Այգու հատակագծի մասշտաբը 1 ։ 4000 է։ Ինչքա՞ն կլինի այգում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է՝

ա) 5 սմ-ի-20.000

բ) 15 սմ-ի-60.000

գ) 7 սմ-ի-28.000

դ) 10 սմ-ի-40.000

ե) 20 սմ-ի-80.000

զ) 8 սմ-ի-32.000

2․ Քարտեզի վրա հատվածն ունի 8 սմ երկարություն:

Գտիր քարտեզի մասշտաբը, եթե այդ հատվածին տեղանքում համապատասխանում է 1600 կմ երկարությամբ հատված:

1600 x 8=12.800

3․ Մի քարտեզի մասշտաբը 1:3000 է, մյուսինը՝ 1:200000

Ո՞ր քարտեզի մասշտաբն է ավելի խոշոր:

ա) 1:200000

բ)1:3000

4. Հեռավորությունը երկու գյուղերի միջև 153 կմ է: Քարտեզի վրա այդ գյուղերի միջև հեռավորությունը 9 սմ է:153.000:9=17.000

Քարտեզի 1 սմ-ին ի՞նչ հեռավորություն է համապատասխանում տեղանքում:

5. Քարտեզի վրա հատվածն ունի 5 սմ երկարություն։ Գտիր քարտեզի մասշտաբը, եթե այդ հատվածի երկարությունը տեղանքում հավասար է՝

ա) 4 կմ-ի-

բ) 8 կմ-ի

գ) 12 կմ-ի

դ) 100 կմ-ի

ե) 10 կմ-ի

զ) 7 կմ-ի