Posted in Հայրենագիտություն

1.Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես իր դռները բացեց 2015 թ. հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կառուցելու որոշումը կայացվել է 2013 թ. մայիսի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկի հիման վրա:
Մեծ կարևորություն ունեցող կառույցը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի համերգասրահ, մշտական և ժամանակավոր ցուցադրություններ: Այստեղ գործում են գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան:

2.Կոմիտասի անվան արձան:Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

3.Կոմիտասի անվան զբոսայգի:

Մինչև 1930-ական թվականների կեսերը զբոսայգու տարածքը եղել է հին գերեզմանատուն, որը տեղացիները կոչել են «Մլեր»։ Պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատված։

1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ գերեզմանատունը փակվել է և ամայի տարածքում հիմնադրվել է զբոսայգի։ Այգու մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության է մատնված եղել։ 1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը, որից հետո կատարվել են մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005 թվականին:

4.Կոմիտասի անվան պանթեո:Կոմիտասի անվան պանթեոն, զբոսայգի-գերեզմանատուն Երևանում, որտեղ ամփոփված են մշակույթի գործիչներ և անվանի հասարակական-քաղաքական գործիչներ։ Պանթեոնում են թաղված նաև Մարտիրոս ՍարյանիԱվետիք ԻսահակյանիՍտեփան Զորյանի կանայք։

5.Կոմիտասի անվան կոնսերվատորիա:Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաՀայաստանի կրթության և գիտության նախարարության երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն Երևանում։ Հիմնադրվել է 1923 թվականին որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ։ 1946 թվականին կոչվել է Կոմիտասի անունով։ Մասնաճյուղը գտնվում է Գյումրիում։

6.Կմիտասի պողոտա:

Կոմիտասի պողոտան բացվել է 1938 թվականին։ Ունի 3 կիլոմետր երկարություն։ Սկսվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին կից՝ Հակոբ Հակոբյան փողոցում և ձգվում մինչև «Լամբադա» ուղեանցի և Ազատության պողոտայի հատման տրանսպորտային հանգույցը։

Պողոտայում կան բազմաթիվ բնակելի շինություններ, խանութներ, դպրոցներ, ռեստորաններ, և այլն:

7.Կոմիտասի անվան կամերային թատրոն:

940-50 թվականներին Կամերային երաժշտության տան տարածքում գործում էր «Կանաչ թատրոնը»՝ փայտյա մի կառույց, որը հետագայում այրվեց: Երեւանում Կամերային երաժշտության տուն ունենալու գաղափարը պատկանում էր քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանին:

Կամերային երաժշտության տան նախագիծը Հասրաթյանը պատվիրել էր մի քանի ճարտարապետների եւ գաղտնի էր պահել դա: Արդյունքում ընտրվեց հայրիկիս նախագիծը: Հետագայում նրանք միասին են աշխատել՝ ոչ մի  մանրուք բաց չթողնելով: